ՀՀ իրավապահները չեն մեկնաբանում հայաստանցիների հանցակցությունը Մերձմոսկովյան սպանությանը
ՀՀ իրավապահները չեն մեկնաբանում Մերձմոսկովյան աղմկալի սպանությանը ՀՀ քաղաքացիների հանցակցության հարցը։
Մասնավորապես, NEWS.am-ի թղթակցի հարցմանը Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունում ասել են, որ այս փուլում մեկնաբանել լիազորված է միայն նախաքննության մարմինը։ Այնինչ, ՌԴ Քննչական կոմիտեում նույնպես հրաժարվել են մեկնաբանություններից. «Չենք մեկնաբանում։ Քննիչներն ակտիվորեն աշխատում են»։
Սպանությանը հայաստանցիների հնարավոր հանցակցության մասին ասել է տուժողի հայրը։ «Ես այսօր շփվել եմ Քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ, որոնք աշխատել են տեղում։ Նրանք ինձ ասացին, որ բոլոր կասկածյալները ճշտված են, մեկը կալանվել է, նրա հետ հիմա աշխատում է քննությունը։ Մասնակիցներից շատերը մեկնել են Հայաստան։ Ինձ ասացին, որ Հայաստանն այդ գործով կհանձնի բոլորին, դա գրեթե ճշգրիտ է»,- ՌԲԿ-ին ասել է զոհվածի հայրը։
Նիկիտա Բելյանկինը մահացել է Մերձմոսկովյան Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո գյուղում հունիսի 2-ի գիշերը։ Նա միջամտել է «Բիր հաուս» բարի մոտ տեղի ունեցող ծեծկռտուքին, որտեղ տասը մարդ ծեծում էր երկուսին։ Հատուկջոկատային նախկին մարտիկը հանել է օդամուղ ատրճանակն ու նախազգուշական կրակոց արձակել, որպեսզի շեղի ուշադրությունն իր վրա։ Դրանից հետո Բելյանկինին գցել են գետնին եւ սկսել ծեծել, պատմել է հայրը։ Նախկին հատուկջոկատայինին հաջողվել է պոկվել նրանց ձեռքից եւ էլի մի քանի անգամ կրակել, ինչից հետո հարձակվողներից մեկը դանակով հարվածել է նրան։ Հարձակվողները փախուստի են դիմել, շտապօգնությունը դեպքի վայր է եկել Բելյանկինի մահվանից մի քանի րոպե անց ։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սպանության (Քր.օր. 105 հոդված, մաս 1) եւ միտումնավոր առողջությանը ծանր վնաս հասցնելու (Քր.օր. հոդված 111, մաս 1) հոդվածներով։ Բելյանկինի սպանության գործը քննում է ՔԿ կենտրոնական ապարատը։
ՌԵՆ ՏՎ-ի տվյալներով՝ կասկածվողներից մեկը տեղի բարի սեփականատեր Գրիգոր Օհանյանն է։ Նա հեռացել է Ռուսաստանից հունիսի 2-ին, առավոտյան չվերթով եւ, ըստ որոշ տվյալների, թռել է Երեւան, տեղեկացնում է հեռուստաալիքը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim