Դանակահարված երկու երիտասարդ տեղափոխվել են Ապարանի հիվանդանոց
Ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 2-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած դանակահարությունների փաստով․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 22:50-ի սահմաններում Ապարանի բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել դանակահարված 2 քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Ապարան քաղաքի բնակիչներ 36-ամյա Արգամ Քոչարյանը և 34-ամյա Սերյոժա Քամալյանը:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները վիճակը ծանր է, գտնվում են վիրահատարանում:
Պարզվել է, որ նրանց դանակահարել են Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի 24 հասցեում գործող ավտոլվացման կետի դիմաց:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործության մասնակից անձի կամ անձանց նրանց հայտնաբերելու ուղղությամբ:


















































Դանակահարել են ավտոբուսի վարորդին
Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim