«Լյապերը» կանխելու նպատակով իշխանության վերին «էշելոններում» որոշել են ներքին «գրաքննություն» անել
«Փաստը» գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանության վերին «էշելոններում» որոշել են կիրառել, այսպես կոչված, ներքին «գրաքննության» գործիքը, ինչպես վարվում էին նաև նախորդ իշխանությունները:
Մասնավորաբար, որոշվել է հատկապես մեծ հնչեղություն ունեցող հարցերի, առավել ևս՝ Արցախին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող խնդիրներին առնչվող հրապարակային ելույթների ու հայտարարությունների նկատմամբ կազմակերպված հսկողություն սահմանել:
Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ պատգամավորներին ու գործադիրի անդամներին հանձնարարված է առավելագույնս լինել կոռեկտ (ինչը գոնե որոշ նախարարներ ու պատգամավորներ դեռ չեն կիրառում) և զգույշ, վերը նշված հարցերի վերաբերյալ ոչ մի հայտարարություն չանել առանց «վերևների» հետ համաձայնեցնելու:
Այս քայլին իշխանությունները գնում են ստիպված, քանի որ հատկապես պատգամավորները բավականին շատ էին «լյապեր» տալիս, ինչը ուղղակիորեն ազդում էր թիմի ու առաջին հերթին վարչապետի վարկանիշի վրա»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

















































