Չեխիայի դատարանը թույլատրել է Նարեկ Սարգսյանի արտահանձնումը
Պրահայի դատարանը թույլատրել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնումը Հայաստան: Այս մասին հայտնում է prague-express.cz կայքը՝ հղում անելով Tyden.cz-ին:
Նշվում է, որ վերջնական որոշում այս հարցով պետք է կայացնի Չեխիայի արդարադատության նախարար Մարիա Բենեշովան:
Նարեկ Սարգսյանը Պրահայում ձերբակալվել է անցյալ տարվա դեկտեմբերին Ինտերպոլի և չեխական ոստիկանության աշխատակիցների կողմից: Փաստաթղթերի ստուգման ժամանակ վերջինս ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացի Ֆրանկլին Գոնսալեսի անունով կեղծ անձնագիրը:
Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանը Հայաստանում մեղադրվում է թմրանյութերի վաճառք իրականացնելու և անօրինական զենք պահելու մեջ:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim