ՎԵՏՕ-ի հերթական ակցիան՝ ընդդեմ Սորոսի հիմնադրամի. ուղիղ
Մայիսի 31-ին Սորոսի գրասենյակի դիմաց ՎԵՏՕ շարժման խաղաղ, քաղաքացիական ակցիան փորձ արվեց խաթարել ոստիկանական աննորմալ քանակությամբ շատ ուժերի կուտակման միջոցով:
Հայտարարում ենք, որ չի հաջողվելու ՎԵՏՕշարժմանը հետ պահել, ստիպել նահանջել մեր օրակարգից. մենք շարունակելու ենք մեր ակցիաները օտարերկրյա գործակալական ցանցի դեմ նույնիսկ այն դեպքում, եթե կառավարություն և ԱԺ ներթափանցած գործակալական ցանցը որոշի Սորոսի գրասենյակը ճանաչել հատուկ պահպանվող տարածք, ինչն մայիսի 31-ին արդեն հասկացանք, որ այդքան էլ անիրատեսական չէ:
Մայիսի 31-ի ակցիայից հետո փաստում ենք հետևյալը.
1. Ապացուցվեց, որ Հայաստանում պաշտպանված չեն դատարանները, Ազգային ժողովը, քանի որ դրանք կարելի է շրջափակել կամ փակել, բայց գերպաշտպանված է Սորոսի գրասենյակը, որը պահպանում են ոստիկանական մեծաքանակ ուժեր՝ չթողնելով նույնիսկ մոտենալ այդ կառույցին:
2. Ժողովրդավարական երկրում օրենքի շրջանակներում իրականացվող խաղաղ, քաղաքացիական ակցիան փորձ արվեց ճնշել իշխանությունների կողմից՝ Սորոսի պատվերով և հրահանգով:
3. Իշխանությունների կողմից ՀՀ իրավապահ համակարգը ծառայեցվեց Սորոսին և վերջինիս գործակալական ցանցին, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:
4. Հիմնավորվեց, որ Սորոսի գրասենյակի, ինչպես նաև դրա ղեկավար Լարիսա Մինասյանի նկատմամբ հանրային որևէ վստահություն չկա, հակառակը կա հանրային պահանջ՝ այն փակելու, ուստի վերջինս փորձում է պաշտպանվել ոստիկանական ուժերի միջոցով: Փաստացի, իրեն քաղաքացիական հասարակության պաշտպան համարող կառույցը պաշտպանվում է քաղաքացիական հասարակությունից ոստիկանների միջոցով:
5. Ապացուցվեց, որ իշխանությունն այնքան է թուլացել, որ օտարերկրյա գործակալներին սկուտեղի վրա մատուցում է արդեն ՀՀ պետականության կարևորագույն օղակներից մեկը՝ իրավապահ համակարգը՝ ոստիկանությանը դարձնելով Սորոսի գրասենյակը սպասարկող մարմին:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ մենք հապաղելու ժամանակ և իրավունք չունենք:
ՎԵՏՕ-ն հայտարարում է՝ երկուշաբթի` հունիսի 3-ին, ժամը 15:00-ին Սորոսի գրասենյակն արգելափակելու հաջորդ ակցիան իրականացնելու մասին: Բազմաթիվ մարդկանց աջակցությունը մեզ ոգևորում է:
ՎԵՏՕ-ն շարունակելու է իր ակցիաները և ավելի մեծ թափով, ոչինչ չի կարող կանգնեցնել մեզ մեր երկրի պետականությունն ու ազգային արժեքները կոտրել փորձող օտարերկրյա գործակալական ցանցն արմատախիլ անելու հարցում:
Վերջնագիր Երկիրը Տվող Օտարներին
ՎԵՏՕ


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim