Ջիվանն ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեց․․․
«Հրապարակ»-ը գրում է․
Տեսանյութ եմ նայում, որտեղ Ջիվան Աբրահամյանն է խոսում։ Հիմա կասեք՝ ով է Ջիվանը։ Նա է, ով հայտնի դարձավ Արցախի նախագահի հասցեին անվայելուչ արտահայտություններ անելով, որին անդրադարձավ անգամ մեր թշնամին։ Մեծ- մեծ հայտարարում է, որ չի փոշմանել Արցախի նախագահի հասցեին արած խոսքերի համար։ Դե ինչու՞ պիտի փոշմանի, իրեն , թեկուզև վատ առումով, ճանաչեցնել տալու պրիմիտիվ ձև էր։ Նմանները հետևանքային ավերածության մասին չեն մտածում։
Ինչևէ, մարդկանց մի բան էր միայն հետաքրքիր՝ ում ցուցումով է աշխատում Ջիվանը։ Ու քանի որ նրա գործունեության շառավիղը «Իմ քայլի» շրջանակներում էր, բնական է, յուրաքանչյուրն իր մեջ սեփական կարծիք ունեցավ։ Կարևոր չէ որ կողմն ինչ էր ասում, ճշմարտությունը մտածողության անալիզից է ծնվում՝ փաստերի համադրմամբ։
Երիտասարդը փորձում էր իր գործունեության և «Իմ քայլի» մեջ լրագրողին համոզել, որ կապ չկա։ Հենց այստեղ է, որ «ունքը շինելու տեղ աչքն էլ հանեց»։ Ահա թե ինչ է ասում․
«Նիկոլ Փաշինյանը չի պատկանում «Իմ քայլ»-ին: Փաշինյանը ՀՀ 100 տոկոս քաղաքացիների վարչապետն է: Երկրի վարչապետը հանդիսանում է պետական սիմվոլ, այսինքն` պատկանում է բոլորին: Եթե ես որպես անհատ, կամ մարդ, որ ներկայացնում է որոշակի մարդկանց խումբ, հայտարարում եմ, որ մենք սատարում ենք Նիկոլ Փաշինյանին, դա չի նշանակում, որ մենք պիտի լինենք ՔՊ-ից, քանի որ գոյություն ունի վերկուսակցական` ազգ գաղափար: Այսօր մեր երկրի վարչապետը Փաշինյանն է, եւ նրա վարած քաղաքական կուրսը մեզ հոգեհարազատ է, եւ մենք սատարում ենք այդ քաղաքական կուրսին»։
Սա ի՞նչ է նշանակում, հարցնում եմ։ Այսինքն իր գործունեության շրջանակը, որ հայհոյում է Արցախի նախագահին, նսեմացնում պատերազմական վիճակում գտնվող Արցախի դերը ոչ թե «Իմ քայլի», այլ վարչապետի վարած քաղաքական կուրսի՞ն է համապատասխանում։ Իսկ Փաշինյանը քանի որ 100 տոկոս քաղաքացիների վարչապետն է, Ջիվանն իր արածը համարում է ողջ ժողովրդի համաձայնությու՞նը։
Ուրիշ էլ ի՞նչ ասես երիտասարդին, երբ պետական սիմվոլ է համարում երկրի ղեկավարին, բայց կարող է Արցախի պետական սիմվոլի «գլուխը ցխել»։ Մյուս կողմից անչափ վիրավորական է, երբ մեր երկիրը համարում է 100 տոկոս միակարծիք երկիր, որտեղ բոլորը մտածում են իր նման ու կարող են նսեմացնել Արցախը։ ՀՀ հարյուր տոկոս քաղաքացիների վարչապետի երկրում «իրար միս չեն ուտի»։
Այո, Վարչապետը պետք է լինի բոլոր քաղաքացիների վարչապետը, այս կետում համաձայն եմ երիտասարդի հետ, բայց Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլի» վարչապետն է, իր հետ քայլողների վարչապետը»։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim