Նազենի Ղարիբյանը դեռևս հրաժարական չի տվել
Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց լուրը, որ հնարավոր է հրաժարվի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից։ NEWS.am-ի հարցին, թե արդյոք մտադիր է հրաժարական տալ, նա պատասխանեց՝ դեռ ոչ։
«Երբ փոխնախարարաների կազմը հաստատվի, այն ժամանակ պարզ կլինի։ Առայժմ բոլոր միացվող նախարարությունների փոխնախարարները ազատվել են աշխատանքից»,– ասաց նա։
Նշենք, որ օրերս լուրեր էին շրջանառվում, որ մշակույթի գծով փոխնախարար է նշանակվելու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը, որը այդ պատճառով էլ հրաժարվել է պատգամավորական մանդատից։
Եթե լուրերը ստույգ են, և Նարինե Թուխիկյանն է նշանակվելու այս պաշտոնում, ապա Նազենի Ղարիբյանը, որ ըստ մամուլի՝ հավակնում է նույն պաշտոնին, ամենայն հավանականությամբ հրաժարական կտա։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim