Ծանոթ կնոջ մերկ լուանկարը հրապարակելու սպառնալիքով տղամարդը գումար է պահանջել և ստացել ոսկյա զարդեր
Մայիսի 31-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Գավառի բաժին դիմած կինը հաղորդում է տվել, որ 2018թ. հոկտեմբերին իրեն ծանոթ տղամարդու պահանջով «Ինստագրամ»-ի միջոցով մերկ լուսանկար է ուղարկել: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
2019թ. հունվարին տղամարդը լուսանկարը սոցիալական ցանցերում հրապարակելու սպառնալիքով կնոջից պահանջել է 200.000 դրամ։ Գումարի դիմաց ստացել է ոսկյա մատանի և մեկ զույգ ականջօղ։ Երկու ամիս անց, նույն սպառնալիքով, նորից պահանջել է 200.000 դրամ, և գումարի դիմաց կինը տվել է իր հարսանեկան մատանին:
Գավառի ոստիկանները տղամարդուն հայտնաբերել են։
Կատարվում է քննություն:

















































