Կոտրված եմ ու ընկճված. խոսքեր չունեմ․ Ռամոսի գրառումը Ռեյեսի վերաբերյալ
Խոսե Անտոնիո Ռեյեսի մահվան լուրը շոկի է ենթարկել ֆուտբոլային ողջ աշխարհը։
Իր նախկին խաղընկերոջ մահվան կապակցությամբ Twitter-ում գրառում է կատարել Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը․
«Կոտրված եմ ու ընկճված։ Խոսքեր չունեմ, իմ ամբողջ սերը ձեր ընտանիքին։ Մենք միշտ կհիշենք քեզ իմ ընկե՛ր։ Հանգչի՛ր խաղաղությամբ»,-գրել է 33-ամյա իսպանացին։
Հիշեցնենք, որ Խոսե Անտոնիո Ռեյեսը 2006-2007 թվականների մրցաշրջանում հանդես է եկել Մադրիդի «Ռեալի» կազմում։
Երեկ երեկոյան Ռեյեսը ավտովթարի է ենթարկվել։ Ժամեր առաջ «Սևիլիայի» պաշտոնական Twitter-յան էջը հաստատեց Ռեյեսի մահվան լուրը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում