Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 49 տրանսպորտային միջոց Երաշխավորում եմ, որ իմ իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվի․ Փաշինյան Ռուսական գազը Հայաստանի համար չի կարող թանկանալ․ Փաշինյան Դատախազը Թևանյանի նկատմամբ հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ Փողը հետ է վերադառնում․ ինչպես է 20% հետվճարի ծրագիրն օգնում թոշակառուներին Դպրոցական վերջին օրը. այսօր հազարավոր շրջանավարտների համար կհնչի վերջին զանգը Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ ԱՄՆ լրացուցիչ 5 հազար զինծառայող կուղարկի Լեհաստան Առավոտյան ԱԱԾ աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով

Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումՊահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 49 տրանսպորտային միջոցԻրանն ու ԱՄՆ-ը պետք է որոշում կայացնեն ուրանը ՌԴ տեղափոխելու վերաբերյալ. ՊեսկովԻրանի հետ hակամարտnւթյունը շուտով կավարտվի, շատ շուտով․ ԹրամփԵթե Գեյջին մենամшրտից հրաժարվի, Ծառուկյանը չի փոխարինի նրան. ԹոփուրիաՍպերցյանը չունի միայն մեկ աչքի ընկնող որակ․ Յուրա ՄովսիսյանԵրաշխավորում եմ, որ իմ իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվի․ ՓաշինյանՀորմուզով անցումը պետք է լինի անվճար, հարստացված ուրանն էլ դուրս բերվի Իրանից. ԹրամփԱՄՆ դեսպանությունը ողջունում է հայ-ամերիկյան քաղաքացիական միջուկային համագործակցության առաջընթացըՌուսական գազը Հայաստանի համար չի կարող թանկանալ․ ՓաշինյանԴատախազը Թևանյանի նկատմամբ հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀԼուկաշենկոն ասել է, որ չի արձագանքում ԶելենսկունՌյուտե. Ուկրաինայի համար ԱՄՆ-ի զենքի մեծ մասը ներկայումս գնում են ՆԱՏՕ-ի մի քանի երկրներՌուբիոն և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը քննարկել են Իրանը, Հորմուզի նեղուցը և Եվրոպայում անվտանգությունըՄյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW»-ներն ու «Hyundai Elantra»-ն. կա վիրավոր22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքունիքի դեպքիցԲրիտանիայում հետաքննում են նախկին արքայազն Էնդրյուի հնարավոր սեռական հանցագործություններըՓողը հետ է վերադառնում․ ինչպես է 20% հետվճարի ծրագիրն օգնում թոշակառուներինԲեռնատարից կայծեր են նկատվել, վարորդը ներսում էրՓետրվարի 7-ից ընտրակաշառքի գործով 14 վարույթով կա 67 ձերբակալված. Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)Թուրքիայի դատարանը որոշել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդին հեռացնել պաշտոնիցԴպրոցական վերջին օրը. այսօր հազարավոր շրջանավարտների համար կհնչի վերջին զանգըԱռեղծվածային մահվան դեպք՝ Գեղարքունիքում. Ճամբարակի խաչմերուկում «Mercedes G»–ում հայտնաբերվել է հղի կնոջ մարմինԵրևանում բախվել են Lexus-ը ու մոտոցիկլը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ, 2 վիրավոր. «Lexus»-ի վարորդը եղել է ոչ սթափՀայաստանը կզրկվի ծաղիկների արտահանումից ստացվող եկամուտների 90 տոկոսից, եթե կորցնի ռուսական շուկանՖրանսիայում հայտնել են, որ Իրանի շուրջ իրավիճակի պատճառով լրացուցիչ ծախսերը գերազանցել են 6 մլրդ եվրոնWP. ճյուղի առաջնորդները համոզել են Թրամփին՝ չստորագրել ԱԲ-ի մասին հրամանագիրը8 նիշից բաղկացած գրեթե ցանկացած գաղտնաբառ կարելի է կոտրել մեկ օրումԿոնգոյի բուժման կենտրոնից 6 էբոլայով հիվանդ է փախել. ԶԼՄ-ներՄայիսի 24-ին տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծումԱլեքսան Ալեքսանյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ Ջերմուկի դիրքերի հանձնման մասին հայտարարության վերաբերյալԵրեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպԱՄՆ լրացուցիչ 5 հազար զինծառայող կուղարկի ԼեհաստանԱռավոտյան ԱԱԾ աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակՊատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարըՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքովՀայկական պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին17 տարի անց Air France-ն ու Airbus-ը մեղավոր են ճանաչվելՓոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Դեղերի մասին» օրենքումԴելին պայքարում է ուժեղ շոգի դեմ. հայտարարվել է նարնջագույն տագնապ Եվրոպայում ներգաղթյալների թիվը նվազում էՀարստացված ուրանի պաշարները չպետք է դուրս բերվեն երկրից. ԽամենեիՍահմանափակվել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը. ՆԳՆ խոսնակՌուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալԻսրայելի հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրելՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Անդրանիկ Թևանյանի նկատմամբ՝ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնիՀերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսքՈւրախ և հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստանը դուրս բերել թակարդից․ վարչապետ
Սպասվում են գետերի ջրի ելքերի մեծացում
Մամուլ

Տիկի՛ն, արդեն ձանձրացնում եք․ ԿԳ նախարարը՝ 1-ին դասարանցու ծնողին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ծովինար Սարգսյան անուն-ազգանունով կինն իր առաջին դասարան գնացող երեխային ընդունելության առցանց համակարգում ինչ-որ պատճառով չի կարողացել գրանցել․ երեխան դուրս է մնացել Չեխովի անվան դպրոցից, որի հարևանությամբ է ապրում։ Ամուսիններով դպրոց են գնացել, նախարարություն, դիմում են գրել, չի ստացվել։ Կինը սպասել է մինչև սուպերնախարարը շենքից դուրս գա, բացատրի և առանձնազրույցի վերջում ստացել է բառացի պատասխան՝ «տիկին, արդեն ձանձրացնում եք»։


Կինը նախ պատմեց, թե ինչու չի կարողացել առաջին անգամ գործարկվող համակարգից օգտվել։ «Վաղուց արդեն երեխայի տվյալները գրանցել էի, համակարգիչը ճանաչել էր մայր-որդի կապը, մինչև ծրագրի ակտիվանալը, ժամը 9-ին արթնացել եմ, հասցրել եմ գրանցել սոցքարտ և այլն, մինչև հասկացել եմ՝ ծրագիրը ոնց է աշխատում, ամեն դեպքում, մասնագետ չեմ, ցույց տվեց, որ դպրոցում տեղերը զբաղված են։ Ասացի՝ գոնե հասցնեմ Պուշկին գրանցեմ, բայց այնտեղ էլ չհասցրի»,- ասաց Ծովինարը։ Նրա խոսքով՝ ավագ որդին Չեխովի անվան դպրոցում է սովորում, որն իրենց տեղամասի դպրոցն է։

«Այսինքն՝ մեր դպրոցն է, էդ դպրոցը կառուցել են բնակիչների համար, երեխաների անվտանգության համար, որ փողոց չանցնեն, անվտանգ լինի դպրոց հաճախելը։ Կրակը չենք ընկել, որ այդ դպրոցի մոտ ենք ապրում, ուրիշ դպրոց լիներ, այնտեղ կտանեինք»,- ասում է կինը։

Նրա խոսքով՝ նախարար Արայիկ Հարությունյանն իրեն անգամ լսել չի ցանկացել։ Նախ ասել է․ «Չեք հասցրել՝ Ձե՛ր խնդիրն է», հետո, երբ կինը պատմել է, որ առավոտյան արթնացել է, չի հասցրել, ասել է՝ «գիշերը չքնեիք»։ Կինն առարկել է, որ անտրամաբանական է, երբ քաղաքի բոլոր ծայրամասերից գալիս են Չեխովի անվան դպրոց։ Այստեղ արդեն նախարարը պատասխանել է՝ «տիկի՛ն, արդեն ձանձրացնում եք, չեք հասցրել, երեխային մի՛ տարեք դպրոց»։ Ի վերջո, խորհուրդ է տվել երեխային տանել Մաշտոցի պողոտայում գտնվող դպրոցներից մեկը։ Կինն էլ ասել է, որ դրա համար երեխան պետք է 4 փողոց անցնի։

Նախարարն էլ՝ «Ձեր խնդիրն է, ոչնչով չեմ կարող օգնել»։ Ծնող- նախարար զրույցը մի քիչ էլ շարունակվել է․ կինն ասել է, որ վատառողջ է, շնչարգելում ունի, ոտքի վրա չի կարողանում կանգնել, մի՞թե Արայիկ Հարությունյանի խիղճը չի տանջում, ասել է՝ մայր եմ, եկել եմ իմ բալիկի իրավունքները պաշտպանեմ, Արայիկ Հարությունյան էլ ասել է, որ շատ ծնողներ են գալիս, բոլորին չի կարող օգնել։ Ի վերջո, երբ կինն ասել է՝ սիրուն բան չեք անում, պարոն նախարար, կնոջ վկայությամբ՝ Արայիկ Հարությունյանն ասել է․ «Չե՞ք վախենում Ձեր բառերի համար պատասխանատվության ենթարկվեք»։

Մեզ հետ զրույցում կինն ասաց, որ չի պատրաստվում նախարարական ամբիցիաների պատճառով երեխայի կյանքը վտանգել 9 տարի շարունակ։

«Ոնց հասկացա, մեր նախարարն ամբիցիոզ և խղճից զուրկ մարդ է, որովհետև անգամ իր դեմ արտասվեցի, ու իրա հեչ պետքը չէր։ Կարար ասեր՝ արի դիմում գրի, կամ՝ որ դպրոցում տեղ ազատվի, կտեղափոխենք։ Նա անգամ նախարար -քաղաքացի էթիկետը չպահեց»,- ամփոփում է Ծովինարը՝ Արայիկ Հարությունյանին բնութագրելով որպես անբեկանելի ու իրասածի մարդ։

Ծովինարը դեռ փորձելու է դիմել ԱԺ պատգամավորներին, հետո կմտածի այլ քայլերի մասին, եթե չընդառաջեն։

Նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում կրկին ներկայացրեց նոր կարգը՝ խնդրելով այն փոխանցել քաղաքացուն։

«Մենք փորձել ենք տարիներ շարունակ գործող սուբյեկտիվությունը հասցնել մինիմալի, երբ մոտեցել են տնօրենին և այլն։ Տեսա գրառում, թե, իբր, ժամը 9-ից դպրոցը փակ է եղել․ չի կարող նման բան լինել, որովհետև բոլոր դպրոցներում, որտեղ ուզել են, նորմալ գրանցվել են։ Մենք լայն տեղեկատվական արշավ ենք արել, ու անգամ հաղորդագրություններ ենք ուղարկել»,- ասաց Անժելա Կժդրյանը՝ հավելելով, որ տեխնիկական դժվարությունների համար կենտրոններ էին գործում, ինչի մասին նույնպես տեղեկացրել էին…

Խոսնակն ընդգծում է, որ դրանով համակրանք և այլ կոռուպցիոն սկզբունքներ են բացառվում։ Ի դեպ, նա ասաց, որ պատահական չէ, որ խնդիրն էլի Չեխովի անվան դպրոցի հետ է կապված։ Ասաց, որ մյուս դպրոցների հետ կապված՝ նման բաներ չեն լինում։

Ինչ վերաբերում է նախարարի կոպտելուն, ապա նրա մամուլի խոսնակն ասում է, թե չի հավատում՝ ճանաչելով նախարարին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: