Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 49 տրանսպորտային միջոց Երաշխավորում եմ, որ իմ իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվի․ Փաշինյան Ռուսական գազը Հայաստանի համար չի կարող թանկանալ․ Փաշինյան Դատախազը Թևանյանի նկատմամբ հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ Փողը հետ է վերադառնում․ ինչպես է 20% հետվճարի ծրագիրն օգնում թոշակառուներին Դպրոցական վերջին օրը. այսօր հազարավոր շրջանավարտների համար կհնչի վերջին զանգը Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ ԱՄՆ լրացուցիչ 5 հազար զինծառայող կուղարկի Լեհաստան Առավոտյան ԱԱԾ աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով Հայկական պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին

Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 49 տրանսպորտային միջոցԻրանն ու ԱՄՆ-ը պետք է որոշում կայացնեն ուրանը ՌԴ տեղափոխելու վերաբերյալ. ՊեսկովԻրանի հետ hակամարտnւթյունը շուտով կավարտվի, շատ շուտով․ ԹրամփԵթե Գեյջին մենամшրտից հրաժարվի, Ծառուկյանը չի փոխարինի նրան. ԹոփուրիաՍպերցյանը չունի միայն մեկ աչքի ընկնող որակ․ Յուրա ՄովսիսյանԵրաշխավորում եմ, որ իմ իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվի․ ՓաշինյանՀորմուզով անցումը պետք է լինի անվճար, հարստացված ուրանն էլ դուրս բերվի Իրանից. ԹրամփԱՄՆ դեսպանությունը ողջունում է հայ-ամերիկյան քաղաքացիական միջուկային համագործակցության առաջընթացըՌուսական գազը Հայաստանի համար չի կարող թանկանալ․ ՓաշինյանԴատախազը Թևանյանի նկատմամբ հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀԼուկաշենկոն ասել է, որ չի արձագանքում ԶելենսկունՌյուտե. Ուկրաինայի համար ԱՄՆ-ի զենքի մեծ մասը ներկայումս գնում են ՆԱՏՕ-ի մի քանի երկրներՌուբիոն և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը քննարկել են Իրանը, Հորմուզի նեղուցը և Եվրոպայում անվտանգությունըՄյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW»-ներն ու «Hyundai Elantra»-ն. կա վիրավոր22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքունիքի դեպքիցԲրիտանիայում հետաքննում են նախկին արքայազն Էնդրյուի հնարավոր սեռական հանցագործություններըՓողը հետ է վերադառնում․ ինչպես է 20% հետվճարի ծրագիրն օգնում թոշակառուներինԲեռնատարից կայծեր են նկատվել, վարորդը ներսում էրՓետրվարի 7-ից ընտրակաշառքի գործով 14 վարույթով կա 67 ձերբակալված. Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)Թուրքիայի դատարանը որոշել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդին հեռացնել պաշտոնիցԴպրոցական վերջին օրը. այսօր հազարավոր շրջանավարտների համար կհնչի վերջին զանգըԱռեղծվածային մահվան դեպք՝ Գեղարքունիքում. Ճամբարակի խաչմերուկում «Mercedes G»–ում հայտնաբերվել է հղի կնոջ մարմինԵրևանում բախվել են Lexus-ը ու մոտոցիկլը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ, 2 վիրավոր. «Lexus»-ի վարորդը եղել է ոչ սթափՀայաստանը կզրկվի ծաղիկների արտահանումից ստացվող եկամուտների 90 տոկոսից, եթե կորցնի ռուսական շուկանՖրանսիայում հայտնել են, որ Իրանի շուրջ իրավիճակի պատճառով լրացուցիչ ծախսերը գերազանցել են 6 մլրդ եվրոնWP. ճյուղի առաջնորդները համոզել են Թրամփին՝ չստորագրել ԱԲ-ի մասին հրամանագիրը8 նիշից բաղկացած գրեթե ցանկացած գաղտնաբառ կարելի է կոտրել մեկ օրումԿոնգոյի բուժման կենտրոնից 6 էբոլայով հիվանդ է փախել. ԶԼՄ-ներՄայիսի 24-ին տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծումԱլեքսան Ալեքսանյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ Ջերմուկի դիրքերի հանձնման մասին հայտարարության վերաբերյալԵրեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպԱՄՆ լրացուցիչ 5 հազար զինծառայող կուղարկի ԼեհաստանԱռավոտյան ԱԱԾ աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակՊատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարըՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքովՀայկական պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին17 տարի անց Air France-ն ու Airbus-ը մեղավոր են ճանաչվելՓոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Դեղերի մասին» օրենքումԴելին պայքարում է ուժեղ շոգի դեմ. հայտարարվել է նարնջագույն տագնապ Եվրոպայում ներգաղթյալների թիվը նվազում էՀարստացված ուրանի պաշարները չպետք է դուրս բերվեն երկրից. ԽամենեիՍահմանափակվել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը. ՆԳՆ խոսնակՌուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալԻսրայելի հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրելՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Անդրանիկ Թևանյանի նկատմամբ՝ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնիՀերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսքՈւրախ և հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստանը դուրս բերել թակարդից․ վարչապետ
Սպասվում են գետերի ջրի ելքերի մեծացում
Իրանը Օմանի հետ քննարկում է մշտական տուրքի համակարգ ստեղծելու հարցը. Bloomberg
Մամուլ

Վարչապետի հրապարակային հռետորաբանությունը կապ չունի իրական քաղաքականության հետ, որի հետևանքով հայ-ռուսական ճգնաժամը միայն խորանում է

«Փաստ» թերթ գրում է.

«ԵՏՄ վերջին գագաթաժողովը Հայաստանի համար, ըստ ամենայնի, դրական ընթացք չի ունեցել։ Նման դատողության հիմքն ամենևին էլ չճշտված տեղեկությունները չեն, ինչի մասին անընդհատ բարձրաձայնում են իշխանության ներկայացուցիչները, երբ փաստարկված քննադատում ենք Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը որևէ հարցում։ Հարցը նույնիսկ այն չէ, որ Փաշինյանին Նուր-Սուլթանում, ըստ էության, «մեկուսացրեցին»՝ բացառությամբ նրա, շքանշաններ հանձնելով ԵՏՄ անդամ բոլոր պետությունների ղեկավարներին։ Սա մի կերպ հնարավոր է վերագրել արարողակարգային անհարթություններին։

Նիկոլ Փաշինյանը հիասթափված է ավելի լուրջ պատճառով, ինչի հետևանքով ԵՏՄ գագաթաժողովի մասին որևէ գրառում չարեց անգամ իր ֆեսբուքյան էջում կամ կառավարության վերջին նիստի մեկնարկին հարկ չհամարեց անգամ խոսել Նուր-Սուլթանում տեղի ունեցած հոբելյանական նիստի մասին, որը, ի դեպ, նախագահում էր հենց Հայաստանի վարչապետը։

Կարծում եմ՝ Հայաստանի վարչապետին առավելապես հուզում է այն հանգամանքը, որ չի հաջողվում հաղթահարել հայ-ռուսական հարաբերություններում հեղափոխությունից հետո նկատվող ճգնաժամը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում Հայաստանը, ըստ էության, զիջեց իր դիրքերը՝ ամիսների ընթացքում այդպես էլ չստանալով Մոսկվայի աջակցությունը, «Մարտի 1-ի» գործով երկու կարևոր ֆիգուրանտներ գտնվում են Ռուսաստանում, ու չկա որևէ հեռանակար, որ նրանք կարտահանձնվեն Հայաստան, ավելին՝ հավաստի լուրերի համաձայն՝ մեր դաշնակից երկրում քաղաքական ապաստան է ստացել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը։

Այս բոլոր փաստերը պատահականություն չեն ու գալիս են լրացնելու Հայաստանի նոր իշխանության հանդեպ Մոսկվայի վերաբերմունքը, որը ջերմ կամ դաշնակցային անվանել ուղղակի հնարավոր չէ։ Նուր-Սուլթանում Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան հանդիպման հնարավորության մասին ամենևին էլ նախկինները կամ ընդդիմադիր մամուլը չէին հայտնել, այդ լուրը շրջանառու էր դարձրել Ռուսաստանի խորհրդարանի Վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, որից հետո տիրաժավորվել էր Հայաստանի իշխանության ներկայացուցիչների կողմից։ Նուր-Սուլթանում այդ հանդիպումը, սակայն, չկայացավ ու առնվազն անհասկանալի է իշխանության ներկայացուցիչների «մուննաթը» մամուլի ու ընդդիմության վրա։

Իհարկե, հայտնի ճշմարտություն է՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է, սակայն կարծում եմ՝ այս դեպքում իշխանությունները պետք է պատասխան տան, թե ինչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում, ինչո՞ւ են դրանք կորցրել իրենց բնականոնությունը, ինչը կարող է լուրջ մարտահրավերներ ստեղծել Հայաստանի անվտանգության համար, նաև՝ ԼՂ կարգավորման գործընթացում։ Իշխանությունները շարունակում են լռել, սակայն ակնհայտ է, որ Պուտինին սիրաշահելու քաղաքականությունը սպառել է իրեն, որովհետև վարչապետի հրապարակային հռետորաբանությունը, ըստ էության, կապ չունի իրական քաղաքականության հետ, որի հետևանքով հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամը միայն խորանում է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: