Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երաշխավորում եմ, որ իմ իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվի․ Փաշինյան Ռուսական գազը Հայաստանի համար չի կարող թանկանալ․ Փաշինյան Դատախազը Թևանյանի նկատմամբ հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ Փողը հետ է վերադառնում․ ինչպես է 20% հետվճարի ծրագիրն օգնում թոշակառուներին Դպրոցական վերջին օրը. այսօր հազարավոր շրջանավարտների համար կհնչի վերջին զանգը Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ ԱՄՆ լրացուցիչ 5 հազար զինծառայող կուղարկի Լեհաստան Առավոտյան ԱԱԾ աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով Հայկական պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին 17 տարի անց Air France-ն ու Airbus-ը մեղավոր են ճանաչվել

Իրանն ու ԱՄՆ-ը պետք է որոշում կայացնեն ուրանը ՌԴ տեղափոխելու վերաբերյալ. ՊեսկովԻրանի հետ hակամարտnւթյունը շուտով կավարտվի, շատ շուտով․ ԹրամփԵթե Գեյջին մենամшրտից հրաժարվի, Ծառուկյանը չի փոխարինի նրան. ԹոփուրիաՍպերցյանը չունի միայն մեկ աչքի ընկնող որակ․ Յուրա ՄովսիսյանԵրաշխավորում եմ, որ իմ իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվի․ ՓաշինյանՀորմուզով անցումը պետք է լինի անվճար, հարստացված ուրանն էլ դուրս բերվի Իրանից. ԹրամփԱՄՆ դեսպանությունը ողջունում է հայ-ամերիկյան քաղաքացիական միջուկային համագործակցության առաջընթացըՌուսական գազը Հայաստանի համար չի կարող թանկանալ․ ՓաշինյանԴատախազը Թևանյանի նկատմամբ հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀԼուկաշենկոն ասել է, որ չի արձագանքում ԶելենսկունՌյուտե. Ուկրաինայի համար ԱՄՆ-ի զենքի մեծ մասը ներկայումս գնում են ՆԱՏՕ-ի մի քանի երկրներՌուբիոն և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը քննարկել են Իրանը, Հորմուզի նեղուցը և Եվրոպայում անվտանգությունըՄյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW»-ներն ու «Hyundai Elantra»-ն. կա վիրավոր22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքունիքի դեպքիցԲրիտանիայում հետաքննում են նախկին արքայազն Էնդրյուի հնարավոր սեռական հանցագործություններըՓողը հետ է վերադառնում․ ինչպես է 20% հետվճարի ծրագիրն օգնում թոշակառուներինԲեռնատարից կայծեր են նկատվել, վարորդը ներսում էրՓետրվարի 7-ից ընտրակաշառքի գործով 14 վարույթով կա 67 ձերբակալված. Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)Թուրքիայի դատարանը որոշել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդին հեռացնել պաշտոնիցԴպրոցական վերջին օրը. այսօր հազարավոր շրջանավարտների համար կհնչի վերջին զանգըԱռեղծվածային մահվան դեպք՝ Գեղարքունիքում. Ճամբարակի խաչմերուկում «Mercedes G»–ում հայտնաբերվել է հղի կնոջ մարմինԵրևանում բախվել են Lexus-ը ու մոտոցիկլը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ, 2 վիրավոր. «Lexus»-ի վարորդը եղել է ոչ սթափՀայաստանը կզրկվի ծաղիկների արտահանումից ստացվող եկամուտների 90 տոկոսից, եթե կորցնի ռուսական շուկանՖրանսիայում հայտնել են, որ Իրանի շուրջ իրավիճակի պատճառով լրացուցիչ ծախսերը գերազանցել են 6 մլրդ եվրոնWP. ճյուղի առաջնորդները համոզել են Թրամփին՝ չստորագրել ԱԲ-ի մասին հրամանագիրը8 նիշից բաղկացած գրեթե ցանկացած գաղտնաբառ կարելի է կոտրել մեկ օրումԿոնգոյի բուժման կենտրոնից 6 էբոլայով հիվանդ է փախել. ԶԼՄ-ներՄայիսի 24-ին տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծումԱլեքսան Ալեքսանյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ Ջերմուկի դիրքերի հանձնման մասին հայտարարության վերաբերյալԵրեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպԱՄՆ լրացուցիչ 5 հազար զինծառայող կուղարկի ԼեհաստանԱռավոտյան ԱԱԾ աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակՊատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարըՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքովՀայկական պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին17 տարի անց Air France-ն ու Airbus-ը մեղավոր են ճանաչվելՓոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Դեղերի մասին» օրենքումԴելին պայքարում է ուժեղ շոգի դեմ. հայտարարվել է նարնջագույն տագնապ Եվրոպայում ներգաղթյալների թիվը նվազում էՀարստացված ուրանի պաշարները չպետք է դուրս բերվեն երկրից. ԽամենեիՍահմանափակվել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը. ՆԳՆ խոսնակՌուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալԻսրայելի հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրելՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Անդրանիկ Թևանյանի նկատմամբ՝ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնիՀերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսքՈւրախ և հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստանը դուրս բերել թակարդից․ վարչապետ
Սպասվում են գետերի ջրի ելքերի մեծացում
Իրանը Օմանի հետ քննարկում է մշտական տուրքի համակարգ ստեղծելու հարցը. BloombergՀՀ վարչապետը պատասխանում է լրագրողների հարցերին | ՈՒՂԻՂ
Մամուլ

Սահմանադրակա՞ն է ՍԴ դատավորի պաշտոնում Վ. Գրիգորյանի թեկնածությունը. իշխանությունը պետք է հստակ հիմնավորումներ բերի

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երեկ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտարարեցին, որ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջարկում Վահե Գրիգորյանին՝ վերջինս, ինչպես հայտնի է, «Մարտի 1-ի» գործով 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչն է եղել և նախկին ընդդիմադիր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցը: Իհարկե, Եվրադատարանում «Մարտի 1-ի» գործերի մեծ մասը նախկին ընդդիմությունը պարտվել է՝ թույլ հիմքերի պատճառով, բայց Վահե Գրիգորյանին շատ շրջանակներ պրոֆեսիոնալ են համարում: Հատկանշական է փաստը, որ Վ. Գրիգորյանի թեկնածությունը ՀՀ նախագահն առաջադրեց այն բանից հետո, երբ ընդամենը մեկ օր առաջ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը քվեարկությամբ մերժեց նրա հերթական թեկնածուին՝ Արթուր Վաղարշյանին՝ հասկացնելով, որ կշարունակի նույն գործելաոճը, մինչև ՍԴ դատավորի պաշտոնում ներկայացվի ԱԺ-ի համար ընդունելի թեկնածու:

Պատահական չէ, որ ԱԺ նախա­գահ Արարատ Միրզոյանն անձամբ ասել էր. «Նախագահն իրավասություն ունի առաջադրել ՍԴ դատավորի թեկնածու, իսկ ԱԺ-ն իրավա­սություն ունի ընտրել կամ չընտրել այդ թեկնածուին: Այս գործընթացը կշարունակվի այնքան, մինչև ԱԺ-ի ու նախագահի պատկերացումները համընկնեն»:

Եվ հետաքրքիր է, որ Արմեն Սարգսյանը հենց հաջորդ օրը կատարեց իր քայլը՝ ներկայացնելով խորհրդարանական մեծամասնության համար ընդունելի թեկնածուին՝ Վ. Գրիգորյանին (իսկ որ հենց Վ. Գրիգորյանն է իշխանությունների համար ընդունելի թեկնածու, խոսվել է բացահայտ): Բայց այս իրավիճակում ողջ խնդիրն այն է, որ նախորդ տարի՝ մինչ ԱԺ-ի ցրվելը, նույն Վ. Գրիգորյանի թեկնածությունը առաջադրվել էր «Ելք» դաշինքի կողմից, սակայն «Հանրապետական» խմբակցությունը մերժել էր նրա թեկնածությունը: Եվ հի­մա խորհրդարանական ընդդիմությունը պնդում է, որ օրենք է խախտվում այս քայլով: Ինչո՞ւ, որովհետև «ԱԺ կանոնակարգ» օրենքի 141-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանվում է. «Եթե Սահմանադրական դատարանի նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինն առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու»:

Այսինքն՝ նոր թեկնածու պետք է առաջադրվի, այլ ոչ թե ԱԺ-ի կողմից արդեն իսկ մերժված մեկը: Ըստ պնդումների՝ Վ. Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելը հակասում է օրենքին, սակայն իշխանությունը փակում է աչքերը այդ հանգամանքի վրա և գերխնդիր է դարձրել Վ. Գրիգորյանին ամեն գնով դատական համակարգ՝ հատկապես Սահմանադրական դատարան ուղարկելը:

Եվ հիմա իշխանությունները պետք է հստակ հիմնավորումներ բերեն, որ ՍԴ դատավորի ընտրության սահմանադրականությունն ապացուցեն, և իշխող խմբակցությու­նը չդառնա քննադատությունների առարկա կոնկրետ անձին ամեն գնով հովանավորելու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: