ՀՀ-ն բանակցում է ՌԴ-ից 4-րդ 100 մլն դոլարի ռազմական վարկը ստանալու շուրջ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանը բանակցում է Ռուսաստանից չորրորդ 100 մլն դոլարի ռազմական վարկը ստանալու շուրջ: Սա արվում է ոչ միայն Հայաստանի պաշտպանունակությունը մեծացնելու նկատառումներից ելնելով, Հայաստանի իշխանությունները ջանք չեն խնայում Ռուսաստանին համոզելու, որ Հայաստանը չի պատրաստվում վախել արտաքին քաղաքական կողմնորոշումը, և դրա ամենավառ ապացույցը ռազմատեխնիկական համագործակցությունը խորացնելն է: Ռուսները վարկ տալիս են, բայց նոր իշխանությունների անկեղծությանը այդպես էլ չեն հավատում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

















































