Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 49 տրանսպորտային միջոց Երաշխավորում եմ, որ իմ իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվի․ Փաշինյան Ռուսական գազը Հայաստանի համար չի կարող թանկանալ․ Փաշինյան Դատախազը Թևանյանի նկատմամբ հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ Փողը հետ է վերադառնում․ ինչպես է 20% հետվճարի ծրագիրն օգնում թոշակառուներին Դպրոցական վերջին օրը. այսօր հազարավոր շրջանավարտների համար կհնչի վերջին զանգը Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ ԱՄՆ լրացուցիչ 5 հազար զինծառայող կուղարկի Լեհաստան Առավոտյան ԱԱԾ աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով Հայկական պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին

Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 49 տրանսպորտային միջոցԻրանն ու ԱՄՆ-ը պետք է որոշում կայացնեն ուրանը ՌԴ տեղափոխելու վերաբերյալ. ՊեսկովԻրանի հետ hակամարտnւթյունը շուտով կավարտվի, շատ շուտով․ ԹրամփԵթե Գեյջին մենամшրտից հրաժարվի, Ծառուկյանը չի փոխարինի նրան. ԹոփուրիաՍպերցյանը չունի միայն մեկ աչքի ընկնող որակ․ Յուրա ՄովսիսյանԵրաշխավորում եմ, որ իմ իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվի․ ՓաշինյանՀորմուզով անցումը պետք է լինի անվճար, հարստացված ուրանն էլ դուրս բերվի Իրանից. ԹրամփԱՄՆ դեսպանությունը ողջունում է հայ-ամերիկյան քաղաքացիական միջուկային համագործակցության առաջընթացըՌուսական գազը Հայաստանի համար չի կարող թանկանալ․ ՓաշինյանԴատախազը Թևանյանի նկատմամբ հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀԼուկաշենկոն ասել է, որ չի արձագանքում ԶելենսկունՌյուտե. Ուկրաինայի համար ԱՄՆ-ի զենքի մեծ մասը ներկայումս գնում են ՆԱՏՕ-ի մի քանի երկրներՌուբիոն և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը քննարկել են Իրանը, Հորմուզի նեղուցը և Եվրոպայում անվտանգությունըՄյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW»-ներն ու «Hyundai Elantra»-ն. կա վիրավոր22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքունիքի դեպքիցԲրիտանիայում հետաքննում են նախկին արքայազն Էնդրյուի հնարավոր սեռական հանցագործություններըՓողը հետ է վերադառնում․ ինչպես է 20% հետվճարի ծրագիրն օգնում թոշակառուներինԲեռնատարից կայծեր են նկատվել, վարորդը ներսում էրՓետրվարի 7-ից ընտրակաշառքի գործով 14 վարույթով կա 67 ձերբակալված. Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)Թուրքիայի դատարանը որոշել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդին հեռացնել պաշտոնիցԴպրոցական վերջին օրը. այսօր հազարավոր շրջանավարտների համար կհնչի վերջին զանգըԱռեղծվածային մահվան դեպք՝ Գեղարքունիքում. Ճամբարակի խաչմերուկում «Mercedes G»–ում հայտնաբերվել է հղի կնոջ մարմինԵրևանում բախվել են Lexus-ը ու մոտոցիկլը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ, 2 վիրավոր. «Lexus»-ի վարորդը եղել է ոչ սթափՀայաստանը կզրկվի ծաղիկների արտահանումից ստացվող եկամուտների 90 տոկոսից, եթե կորցնի ռուսական շուկանՖրանսիայում հայտնել են, որ Իրանի շուրջ իրավիճակի պատճառով լրացուցիչ ծախսերը գերազանցել են 6 մլրդ եվրոնWP. ճյուղի առաջնորդները համոզել են Թրամփին՝ չստորագրել ԱԲ-ի մասին հրամանագիրը8 նիշից բաղկացած գրեթե ցանկացած գաղտնաբառ կարելի է կոտրել մեկ օրումԿոնգոյի բուժման կենտրոնից 6 էբոլայով հիվանդ է փախել. ԶԼՄ-ներՄայիսի 24-ին տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծումԱլեքսան Ալեքսանյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ Ջերմուկի դիրքերի հանձնման մասին հայտարարության վերաբերյալԵրեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպԱՄՆ լրացուցիչ 5 հազար զինծառայող կուղարկի ԼեհաստանԱռավոտյան ԱԱԾ աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակՊատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարըՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքովՀայկական պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին17 տարի անց Air France-ն ու Airbus-ը մեղավոր են ճանաչվելՓոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Դեղերի մասին» օրենքումԴելին պայքարում է ուժեղ շոգի դեմ. հայտարարվել է նարնջագույն տագնապ Եվրոպայում ներգաղթյալների թիվը նվազում էՀարստացված ուրանի պաշարները չպետք է դուրս բերվեն երկրից. ԽամենեիՍահմանափակվել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը. ՆԳՆ խոսնակՌուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալԻսրայելի հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրելՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Անդրանիկ Թևանյանի նկատմամբ՝ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնիՀերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսքՈւրախ և հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստանը դուրս բերել թակարդից․ վարչապետ
Սպասվում են գետերի ջրի ելքերի մեծացում
Իրանը Օմանի հետ քննարկում է մշտական տուրքի համակարգ ստեղծելու հարցը. Bloomberg
Հայաստան

Իրանի նկատմամբ պատժամիջոցներն արդեն անդրադառնում են Հայաստանի վրա, իսկ պատկան մարմինները լռում են

ԱՄՆ- Իրան հարաբերությունների լարումը հասել է բարձր կետի եւ այդ լարումն ուղեկցվում է ոչ միայն հռետորաբանությամբ, այլեւ կոնկրետ գործողություններով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը, նշելով, որ եթե մեկից տասը վտանգավորության սանդղակով չափելու լինենք իրավիճակը, ապա այս պահին վտանգավորության աստիճանը յոթն է:

Նա հիշեցրեց, որ ԱՄՆ լրացուցիչ զորակազմ է տեղակայում Մերձավոր Արեւելքում տեղակայում. «Բացի այդ, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Պարսից ծոցի տարածաշրջանում նավակիրների խնդրում մեղավոր է Իրանը: Այս, ինչպես նաեւ այլ գործողություներն ու քայլերը ստեղծում են Մերձավոր Արեւելքում բավականին ռիսկային իրավիճակ: Ակնհայտ է, որ երկու կողմերն էլ առայժմ զիջումների գնալու որեւէ պատրաստակամություն չեն ցուցաբերում: Իրանական կողմը պնդում է, որ ԱՄՆ վերադառնա միջուկային համաձայնագրի շրջանակ, որպեսզի դրանից հետո վերադառնան բանակցություններին, իսկ ԱՄՆ իր հերթին, առաջ է քաշում այլ նախապայմաններ, եւ այդ համատեքստում տեսանելի բարելավում առկա լարվածության մթնոլորտում չկա, նույնիսկ զգալի ռիսկայնություն կա, որ տեղային մակարդակով կարող է տեղի ունենալ բախում, արբանյակային պատերազմ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ, ինչը աղետալի հետեւանքներ կունենա ողջ Մերձավոր Արեւելքի համար»:


Ըստ Ոսկանյանի՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցներ համարվող Սաուդյան Արաբիան, Իսրայելը կաջակցեն ԱՄՆ -ին իրավիճակը վատթարացնելու գործում: « ԱՄՆ- Իրան լարվածությունում իր հետաքրքրություններն ունի նաեւ Թուրքիան, որը Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ֆոնին կարողանում է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում և տնտեսական շահեր ստանալ: Հարավային Կովկասում էլ կան պետություններ, որոնք, եթե ոչ բացահայտ, ապա ծածուկ կերպով ուրախ կլինեն տեսնել թույլ Իրան, մասնավորապես, խոսքը վերաբերում է Ադրբեջանին»:

Պատժամիջոցնեն անդրադառնում են Հայաստան- Իրան տնտեսական հարաբերությունների վրա

«Հայաստանի Հանրապետության շահերը պահանջում են հնարավորին կայուն եւ ուժեղ իրանական պետականության առկայություն մեր տարածաշրջանում, հաշվի առնելով ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակը եւ Հայաստան- Իրան սահմանի կենսական կարեւորությունը, թե անվտանգային, եւ թե տնտեսական առումով»,- նշեց Ոսկանյանը:

Մինչդեռ օրերս Հայաստանի բանկերից մեկը իր հաճախորդներին առաջարկել է ձեռնպահ մնալ Իրանի հետ կապված բեռնափոխադրումների կամ Իրանի տարածքով փոխադրումների դիմաց բանկային հաշվեհամարով փոխանցումներ կատարելուց, քանի որ հնարավոր են փոխանցման չեղարկում կամ դրամանակն միջոցների սառեցում։

Անդրադառնալով այդ հանգամանքին՝ իրանագետը նշեց, որ մինչեւ պատժամիջոցների փուլը ինքն ու իր գործընկերները զգուշացրել են, որ , հատկապես, բանկային համակարգի համար ստեղծվելու է բավական ռիսկային անհանգստացնող իրավիճակ, եւ այդ առումով անհրաժեշտ էր որոշակի միջոցառումներ ձեռնարկել:

«Եւ այժմ էլ, թեկուզ մեկ բանկի հայտարարությամբ այդ խնդիրները կան, եւ այդ խնդիրները մինչեւ այդ էլ եղել են Հայաստանի բանկերում: Բնական է, որ մենք չպետք է տրվենք որեւէ ճնշման, հաշվի առնելով այն գործընկերային հարաբերությունները, որ ունենք ԱՄՆ-ի հետ, պետք է շատ խնդիրներում հստակեցնենք մեր դիրքորոշումները: Հայաստանը գտնվում է ադրբեջանաթուրքական շրջափակման մեջ, հետեւաբար, Իրանի հետ հարաբերությունները մեզ համար բացառապես տնտեսական չեն, այդ հարաբերություններն ապահովում են մեր պետականության, ՀՀ անվտանգության որոշակի բաղադրիչ այս տարածաշրջանում: Հետեւաբար, այդ հարցում Հայաստանի վրա որեւէ ճնշում բանեցնելը նույնիսկ հորդորների մակարդակով, ուղղակի անտրամաբանական է: Հայաստանը պետք է դասվի բացառությունների շարքում, եթե նույնիսկ ԱՄՆ-ի ներկայիս վարչակարգը ծրագրում է լարել իրավիճակը Իրանի հետ: Այստեղ մենք ունենք գերակտիվ քաղաքականություն վարելու անհրաժեշտություն»,- ասաց Ոսկանյանը:

Պաշտոնական Հայաստանը լռում է՝ զբաղված լինելով ներքաղաքական խնդիրներով

Ըստ իրանագետի, այսօր արտաքին քաղաքականությունն անտեսված է, ինչը անհանգստացնող հանգամանք է. «Հասարակական տիրույթում մենք չունենք այս խնդրի մասին բարձրաձայնողներ, լռում են նաեւ պետական օղակները, օրինակ, խորհրդարանը, լռում են նաեւ այլ պատկան մարմինները: Պետք է հասկանալ, որ Հայաստնն ապրում է ոչ միայն ներքաղաքական խնդիրներով , այլ նաեւ մենք գտնվում ենք արտաքին քաղաքական բավական լարված եւ ինչ-որ առումով բավականին դինամիկ զարգացող իրավիճակում: Խոսքը վերաբերում է թե Իրանի շուրջ զարգացումներին, թե Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող հայտարարություններին եւ գործողություններին: Մենք ընդհանրապես չենք խոսում Թուրքիայի ներսում եւ այդ երկրի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին: Մենք չափազանց քիչ ենք խոսում Վրաստանի մասին: Ըստ էության մեր ուշադրությունը կենտրոնացրել ենք ներքաղաքական խնդիրների վրա, շատ դեպքերում ավելի շատ ուշադրություն ենք դարձնում նույնիսկ կենցաղային մակարդակի հասնող հարցերի վրա, քան մեր արտքին քաղաքական միջավայրին, ինչը չի կարող հուսադրող եւ գոհացուցիչ լինել»: