Մել Դալուզյանն ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց. դեսպանատուն
Նիդեռլանդներում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ ավազակային հարձակման հետևանքով վիրավորում ստացած ծանրամարտիկ Մել Դալուզյանը (ՀՀ քաղաքացի է), ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց, ուր գտնվում է մինչ այս պահը։
«Դեսպանության տրամադրության տակ եղած տեղեկատվության համաձայն՝ նա հիվանդանոցում կանցկացնի ևս մի քանի օր»,- ասվում է դեսպանատան հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Մել Դալուզյանի ընկերը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ երկու դիմակավորված անձ, զինված դանակով, երեկ ցերեկն Ամստերդամի կենտրոնում փորձել են թալանել Albert Heijn սուպերմարկետի դրամարկղը՝ սպառնալով աշխատողին. վերջինիս օգնության հասած Մել Դալուզյանը դանակահարվել է։
Նա նաև նշել էր, որ Մելն այդ պահին գնումներ կատարելիս է եղել, և տեսնելով տեղի ունեցողը՝ աշխատողին օգնության է հասել, տապալել գողերին։ Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր և ձերբակալել նրանց։
«Ցավոք, մինչ ոստիկանությունը տեղ կհասներ, հանցագործներից մեկը հաջողացրել է դանակով խոր հարվածներ հասցնել Մելին կրծքավանդակի ու մեջքի շրջանում։ Այնուամենայնիվ, Մելն անգամ վիրավոր վիճակում թույլ չի տվել նրանց փախչել»,– գրել էր նա։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար