Սերժ Սարգսյանի գրասենյակը ֆեյսբուքյան պաշտոնական էջ ունի
Բացվել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։ Այս մասին այսօր՝ մայիսի 31–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը։
«Այն ստեղծվել է նախագահ Սերժ Սարգսյանի անցած ուղին, Հայաստանի և Արցախի հանրապետությունների պաշտպանության, անվտանգության ապահովման, ինչպես նաև բանակաշինության ու պետության կայացման գործում նրա ունեցած անուրանալի ավանդը ներկայացնելու, ՀՀ 3-րդ նախագահի ընթացիկ գործունեության, Հայաստանի և հայ ժողովրդի համար կարևորագույն հարցերի շուրջ նախագահի տեսակետների, դիրքորոշումների մասին պաշտոնական տեղեկատվություն տրամադրելու նպատակով»։

















































