Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակը Ավարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումը Վրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասին Խուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը «Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտե Մայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն է Մենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելը Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն Հորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավեր Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում Հատուկ պահպանվող տարածք տեղափոխված 27 մեքենայի ղեկին եղել են անչափահասներ Երաշխավորում եմ, որ իմ իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվի․ Փաշինյան

Ստացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումՀատուկ պահպանվող տարածք տեղափոխված 27 մեքենայի ղեկին եղել են անչափահասներԻրանն ու ԱՄՆ-ը պետք է որոշում կայացնեն ուրանը ՌԴ տեղափոխելու վերաբերյալ. ՊեսկովԻրանի հետ hակամարտnւթյունը շուտով կավարտվի, շատ շուտով․ ԹրամփԵթե Գեյջին մենամшրտից հրաժարվի, Ծառուկյանը չի փոխարինի նրան. ԹոփուրիաՍպերցյանը չունի միայն մեկ աչքի ընկնող որակ․ Յուրա ՄովսիսյանԵրաշխավորում եմ, որ իմ իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվի․ ՓաշինյանՀորմուզով անցումը պետք է լինի անվճար, հարստացված ուրանն էլ դուրս բերվի Իրանից. ԹրամփԱՄՆ դեսպանությունը ողջունում է հայ-ամերիկյան քաղաքացիական միջուկային համագործակցության առաջընթացըՌուսական գազը Հայաստանի համար չի կարող թանկանալ․ ՓաշինյանԴատախազը Թևանյանի նկատմամբ հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀԼուկաշենկոն ասել է, որ չի արձագանքում ԶելենսկունՌյուտե. Ուկրաինայի համար ԱՄՆ-ի զենքի մեծ մասը ներկայումս գնում են ՆԱՏՕ-ի մի քանի երկրներՌուբիոն և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը քննարկել են Իրանը, Հորմուզի նեղուցը և Եվրոպայում անվտանգությունըՄյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW»-ներն ու «Hyundai Elantra»-ն. կա վիրավոր22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքունիքի դեպքիցԲրիտանիայում հետաքննում են նախկին արքայազն Էնդրյուի հնարավոր սեռական հանցագործություններըՓողը հետ է վերադառնում․ ինչպես է 20% հետվճարի ծրագիրն օգնում թոշակառուներինԲեռնատարից կայծեր են նկատվել, վարորդը ներսում էրՓետրվարի 7-ից ընտրակաշառքի գործով 14 վարույթով կա 67 ձերբակալված. Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)Թուրքիայի դատարանը որոշել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդին հեռացնել պաշտոնիցԴպրոցական վերջին օրը. այսօր հազարավոր շրջանավարտների համար կհնչի վերջին զանգըԱռեղծվածային մահվան դեպք՝ Գեղարքունիքում. Ճամբարակի խաչմերուկում «Mercedes G»–ում հայտնաբերվել է հղի կնոջ մարմինԵրևանում բախվել են Lexus-ը ու մոտոցիկլը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ, 2 վիրավոր. «Lexus»-ի վարորդը եղել է ոչ սթափՀայաստանը կզրկվի ծաղիկների արտահանումից ստացվող եկամուտների 90 տոկոսից, եթե կորցնի ռուսական շուկանՖրանսիայում հայտնել են, որ Իրանի շուրջ իրավիճակի պատճառով լրացուցիչ ծախսերը գերազանցել են 6 մլրդ եվրոնWP. ճյուղի առաջնորդները համոզել են Թրամփին՝ չստորագրել ԱԲ-ի մասին հրամանագիրը8 նիշից բաղկացած գրեթե ցանկացած գաղտնաբառ կարելի է կոտրել մեկ օրումԿոնգոյի բուժման կենտրոնից 6 էբոլայով հիվանդ է փախել. ԶԼՄ-ներՄայիսի 24-ին տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծումԱլեքսան Ալեքսանյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ Ջերմուկի դիրքերի հանձնման մասին հայտարարության վերաբերյալԵրեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպԱՄՆ լրացուցիչ 5 հազար զինծառայող կուղարկի ԼեհաստանԱռավոտյան ԱԱԾ աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակՊատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարըՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքովՀայկական պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին17 տարի անց Air France-ն ու Airbus-ը մեղավոր են ճանաչվելՓոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Դեղերի մասին» օրենքումԴելին պայքարում է ուժեղ շոգի դեմ. հայտարարվել է նարնջագույն տագնապ Եվրոպայում ներգաղթյալների թիվը նվազում է
Հայաստան

Զսպվածություն ցուցաբերեք լրագրողների հետ շփվելիս. դա կարող է դատական քննության առարկա դառնալ. հայտարարություն

Շուրջ մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել են պաշտոնյաների, քաղաքական ու հասարակական գործիչների կողմից լրագրողների հանդեպ անհարգալից վերաբերմունքին:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.


«Երեկ՝ մայիսի 29-ին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, դժգոհելով լրագրողներից, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել նրանց հասցեին, ապա նշել, թե իրեն անհաճո հարցեր տալու համար գումար են վերցնում ու պատվեր կատարում։ Մասնավորապես, Ծառուկյանը մատնացույց է արել «Aravot.am»-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին ու ասել, որ վերջինս պետք է պատասխան տա իր հնչեցրած հարցերի համար։

Սա առաջին դեպքը չէ, երբ ԲՀԿ ղեկավարն այսօրինակ վարքագիծ է դրսեւորում։ Եվ ցավոք, նա միակը չէ. մենք բազմիցս ենք արձանագրել փաստեր, երբ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ, գործարարներ ու հանրային այլ դեմքեր ԶԼՄ ներկայացուցիչների հետ շփվելիս իրենց համար անցանկալի հարցերին ի պատասխան վիրավորում կամ փորձում են ճնշել ու «դասեր տալ» նրանց։

Վերջին ամսվա ընթացքում այդպիսի վարքագիծ են դրսեւորել «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը՝ «Civilnet.am» լրատվական կայքի լրագրող Գեւորգ Թոսունյանի հանդեպ, նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը՝ Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեւորգ Դանիելյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Արտակ Խուլյանի հանդեպ եւ այլն։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, վրդովմունք ենք արտահայտում այս դեպքերի առնչությամբ ու անընդունելի ենք համարում իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների հանդեպ նման վերաբերմունքը։ Մանավանդ, որ այդ միջադեպերը զուգորդվում են ոչ միայն վիրավորական արտահայտություններով, այլեւ զրպարտությամբ եւ լրագրողի պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելով, ինչը կարող է դատական քննության առարկա դառնալ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք քաղաքական գործիչներից, պետական պաշտոնյաներից՝ հանդուրժողականություն եւ զսպվածություն ցուցաբերել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփվելիս։ Իսկ վերջիններիս կոչ ենք անում՝ չխուսափելով սուր հարցադրումներից, այդուհանդերձ, դրսեւորել անհրաժեշտ նրբանկատություն եւ պատասխանատվություն, հարազատ մնալ մասնագիտական էթիկայի նորմերին, քանզի հաճախ քաղաքական դրդապատճառներով ստեղծվող լարված իրավիճակները կարող են պայթունավտանգ դարձնել առանց այն էլ ծայրահեղ թեժ մթնոլորտը մեդիա դաշտում։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ