«Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի բողոքի ակցիան ավարտվեց. ճանապարհը բաց է
Քիչ առաջ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի բողոքի ակցիան ավարտվեց: Ցուցարարները բացեցին ճանապարհը, այն պայմանով, որ վաղը հարցին հստակ լուծում է տրվելու: Վաղը բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպելու են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի եւ Տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանի հետ:
Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը քիչ առաջ զրուցեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, եւ եղավ պայմանավորվածություն, որ ակցիայի մասնակիցներին ընդունի, եւ ունենան քննարկում հարցի լուծման համար: Ցուցարարներն ասացին, որ վաղը, մինչեւ կեսօր կսպասեն հարցի լուծմանը, հակառակ դեպքում՝ կրկին դիմելու են բողոքի տարբեր տեսակներին:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 30-ին, առավոտից Հյուսիս-Հարավ ճանապարհի Աշտարակ-Ուջան հատվածում շինարարական ընկերությունները փակել էին ճանապարհը եւ բողոքի ակցիա էին իրականացնում:
Այդ ճանապարհահատվածի շինարարությունն իրականացնող ընկերությունները պահանջում են վճարել կատարած աշխատանքի համար 2018 թվականի սեպտեմբերից չվճարված գումարները:
Նշենք, որ բողոքի ցույցին մասնակցում էին շինարարական 19 ընկերություններ, որոնք իրականացրել են Տրանշ 2 (Աշտարակ – Թալին) ճանապարհահատվածի շինարարությունը: Բողոքի ակցիայի մասնակիցներին էր միացել նաեւ որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար