Վանեցյան․ Բաբայանի կողմնակիցների վրա հարձակման գործն ամբողջությամբ բացահայտված է
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենը զբաղվում է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի կողմնակիցների վրա կատարված հարձակման գործով, գործն ամբողջությամբ բացահայտված է: Այդ մասին Արթուր Վանեցյանը հայտարարեց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
Միջադեպի պատճառը, ըստ Վանեցյանի, ֆինանսական հարցերն են եղել։
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գրասենյակը երեկ ուշ գիշեր հաղորդագրություն է տարածել, ըստ որի, մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 3։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան-Մարտունի ճանապարհահատվածին Բաբայանի համակիրների և զինակից ընկերների ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ արձակել: Բաբայանի գրասենյակի պնդմամբ՝ «այս բանդաները իրենց պարագլուխներով ծառայում են Արցախի նախկին վարչապետ, իսկ հիմա Արցախի նախագահի թեկնածու, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին»։
«Ազատ Հայրենիք»-ում «կուսակցությանը և նրա առաջնորդին ուղղված զրպարտանք» են որակել Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած հայտարարությունը:
Հայաստանի ոստիկանությունից «Ազատությանը» հայտնել են, որ միջադեպի կապակցությամբ կատարվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար