Սա 17 նախարարությունների կազմով կառավարության վերջին նիստն է. Նիկոլ Փաշինյան
Արդեն ուժի մեջ է մտնում կառավարության կառուցվածքի վերաբերյալ նոր օրենքը, սա 17 նախարարւթյունների կազմով մեր վերջին նիստն է: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, կառավարության նիտում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նախարարներին այս ընթացքում կատարած աշխատանքի համար. «Նրանք, որոնք կշարունակեն աշխատանքը, հաջողություն եմ մաղթում, նրանք, որոնք չեն շարունակի իրենց աշխատանքը, ուզում եմ շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար: Ես գոնե համոզված եմ, որ այն կառուցվածքային փոփոխությունները, որոնք արվել են, դրանք շատ երկար, նույնիսկ կարող է թվալ չափից ավելի երկար քննարկվել են, վերլուծվել են, դիտարկվել են եւ մենք համոզված ենք, որ դա ճիշտ որոշում է: Այդ ճիշտ որոշման արդյունքում մենք ունենալու ենք դրական արդյունքներ, մեծանալու է կառավարության աշխատանքի որակը, որից, եկեք խոստովանենք, որ մենք ինքներս էլ առանձնապես գոհ չենք: Մեծանալու է կառավարության մոբիլության մակարդակը, որն ի վերջո նաեւ պետք է խթան հանդիսանա տնտեսական այն տեսլականի իրականացման համար, որոնք նախանշված են կառավարության ծրագրում եւ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում»,-ընդգծեց Փաշինյանը:
Նշենք, որ Կառավարության կառուցվածքի մասին օրենքի փոփոխություններով Կառավարությունն ունենալու է 12 նախարարություն:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար