Նորից արարողակարգային սխալներ Ղազախստան այցին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեության ընթացքում ամենաշատ «կիքսերը» թերեւս կապված են արարողակարգային հարցերի հետ։ Եւ եթե ներպետական միջոցառումների ժամանակ կարելի է դրանց վրա աչք փակել, ֆեյսբուքում մի երկու ստատուս գրել, հումորներ անել եւ անցնել առաջ, ապա արտերկրյա այցերի ժամանակ ամեն ինչ այդքան էլ «անմեղ չէ»։
Վարչապետի արտերկիր այցերը հիշարժան են դառնում ոչ այնքան արդյունքներով, որքան արարողակարգային կիքսերով՝ մի տեղ թարգմանիչ չեն գտնում, մյուս տեղում Հայաստանի վարչապետին այնպես են կանգնեցնում, որ լուսանկարում չի երեւում, երրորդ տեղում սեղանի ծայրին են նստեցնում եւ այլն։
Արարողակարգային սխալներ եղել են նաեւ այսօր Ղազախստան այցի ժամանակ։ ArmDaily.am-ին հայտնի դարձավ, որ ԵԱՏՄ նիստից հետո անդամ երկրների ղեկավարների պաշտոնական ճաշին Փաշինյանին ոչ պատշաճ տեղ են նստացրել, եւ երբ վերջինս ցանկացել է լքել, ՌԴ նախագահը թույլ չի տվել նրան։ Մի խոսքով՝ անգամ արարողակարգի պետին փոխելուց հետո Փաշինյանի այցերից «կիքսերը» չվերացան, թերեւս նորից արարողակարգի աշխատակիցներին փոխելու ժամանակն է։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Երևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը