Պետական արարողակարգը պետք է պարզաբանում ներկայացնի. Լ. Մակունցը՝ Հանրապետության տոնին Արցախի ղեկավարությանը չհրավիրելու մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չի հետաքրքրվել, թե ինչու էր իր քաղաքական թիմի անդամ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ Ապարանում մասնակցում Բաշ Ապարանի ճակատամարտի 101-ամյակին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպել էր Քննչական կոմիտեի նախին նախագահ Աղվան Հովսեփյանը, ում ներկայիս իշխանությունները մեկ անգամ չէ, որ մեղադրել են «Մարտի 1»-ը կոծկելու մեջ։
Լիլիթ Մակունցն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ հարցին ավելի ստույգ կպատասխանի Տիգրան Ավինյանին գրասենյակը։
«Իրավիճակին իսկապես չեմ տիրապետում ու չգիտեմ՝ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել։ Հստակ պարզաբանում կտա Տիգրան Ավինյանի գրասենյակն ու մարզպետարանը։ Կարող եք դիմել՝ որպես չորրորդ իշխանություն և իմանալ, քանի որ ձեր իշխանությունը պակաս չէ»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու Հանրապետության տոնին Արցախի ղեկավարությունը մասնակցության հրավեր չէր ստացել, արդյո՞ք սա լարվածության արդյունք է, Լիլիթ Մակունցը պատասխանեց, թե այս հարցի պատասխանը պետական արարողակարգը պետք է տա։
«Ես սա լարվածության հետ չեմ կապի, իհարկե, ընդունելի չեմ համարում։ Թե ինչն է պատճառը, կարծում եմ՝ պետական արարողակարգը պետք է պարզաբանում ներկայացնի և տեղեկացնի, թե ինչ է տեղի ունեցել»,- ավելացրեց Լիլիթ Մակունցը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Երևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը