«Չենք բացելու ճանապարհը, Փաշինյանը հասավ էս ձեւով, մենք էլ ենք ուզում հասնենք իր նման». Բաղրամյան պողոտայում լարված է
Բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները, որոնք առավոտից բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի դիմաց, չեն պատրաստվում բացել Բաղրամյան պողոտան: Ոստիկանները փորձում են հանդարտեցնել նրանց եւ համոզել, որ բացեն պողոտան, բայց ապարդյուն:
«Իմ երեխան սոված է մնալու, մեկը չկա, որ մեզ լսի: Փաշինյանը հասավ ճամփա փակելով, մենք էլ ենք ուզում հասնենք իր նման: Չենք բացելու ճանապարհը, մինչեւ մեկը չգա վերեւից էստեղ»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Ոստիկաններն առաջարկեցին 5 հոգանոց խումբ կազմել բարձրանալ ԱԺ շենք եւ հանդիպում ունենալ: Ցուցարարները պնդում են, որ քանիոր Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չէ, ապա կհանդիպեն միայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Նախագծի հեղինակ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպելու ցանկություն չունեն:
Ի վերջո, կազմվեց 5 հոգանոց խումբ, սակայն նրանք հրաժարվեցին ԱԺ շենք բարձրանալ, քանի որ պարզվեց, որ իրենց պատրաստվում է ընդունել ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
Այժմ ցուցարարները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան:
Ակցիայի մասնակիցները նշում են, որ բուքմեյքերական գրասենյակները փակելով նպաստում են, որ օնլայն տիրույթում գործող ընկերությունների համար մենաշնորհ հաստատվի: Նրանց ձեռքին կան պաստառներ. «Օնլայն մոլախաղերը պետությանը հարկ չեն վճարում», «Ոչ մենաշնորհին»:
Նշենք, որ այսօր՝ մայիսի 29-ի առավոտից բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները Հայաստանի ԱԺ դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակով օրինագծի, որը հավանության է արժանացել ԱԺ տնտեսական հանձնաժողովի կողմից եւ ուղարկվել ԱԺ քննարկմանը: Ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան եւ պահանջում են հանդիպում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
Հիշեցնենք, որ ԱԺ տնտեսական հանձնաժողովը հավանության է արժանացրել վիճակախաղերի կազմակերպման պայմանները խստացնելու մասին նախագծին, որը մշակվել է խաղամոլության դեմ պայքարի շրջանակում։ Նախագծով առաջարկվում է Երեւան քաղաքից հեռացնել բոլոր բուքմեյքերական գրասենյակները։ Նախագիծն ընդունելու պարագայում այն ուժի մեջ կմտնի 2020 թ․-ի նոյեմբերից:
Նախագծի համահեղինակներն են պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան» խմբակցություն), ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և պատգամավոր Սիփան Փաշինյանը («Իմ քայլը խմբակցություն»)։ Հեղինակների կարծիքով` օրինագծում փոփոխությունների ընդունումը կարևոր քայլ է խաղամոլության դեմ պայքարի գործում։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Երևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը