ԱԺ նիստերի օրակարգը երկրորդ փորձից հաստատվեց․ ԱԺ-ն քննարկում է ՍԴ անդամի ընտրության հարցը
Նիստերի օրակարգի երկրորդ բաժինը ԱԺ-ն երկրորդ փորձից հաստատեց․ 96 կողմ քվեարկությամբ օրակարգը հաստատվեց։
Մինչ այդ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ օրակարգի երկրորդ մասը քվեարկությամբ չհաստատվեց, իսկ ԱԺ կանոնակարգ օրենքն ասում է, որ եթե փաթեթով չեն հաստատվում օրակարգային հարցերը, քվեարկության են դրվում առանձին-առանձին։
Նա առաջարկեց կրկին փաթեթով քվեարկել, եթե մյուս խմբակցությունները դեմ չեն։ Առաջարկն ընդունվեց, հարցը հաստատվեց և պատգամավորների քննարկմանը դրվեց օրակարգի առաջին հարցը՝ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։
Նշենք, որ այս անգամ նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Խորհրդարանը դեռ նախորդ տարվա մայիսից չի կարողանում ՍԴ անդամի թափուր տեղը լրացնել:

















































