«Այ հիմա հանգիստ բիզնեսով եմ զբաղվում». ՍԱՍ-ի «հեղափոխական» Արտակը՝ նոր իշխանության մասին
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Սարդարապատի եւ Բաշ Ապարանի հերոսամարտի 101-ամյակի տոնակատարությանը Ապարանում մասնակցում էր նաեւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը:
Երբ մոտեցանք հարցազրույց խնդրելու, նա ասաց, որ տեսախցիկի առաջ չի ուզում խոսել. «Հազիվ պրծել եմ էդ ամեն ինչից, խոսելուց, ձեզանից»,- ժպիտով ասաց Սարգսյանը:
Մեր հարցին, թե հիմա ինչով է զբաղվում, կրկին ժպիտով պատասխանեց. «Այ հիմա բիզնեսով, իմ համար հանգիստ բիզնեսով եմ զբաղվում»: ՀՀԿ-ական նախկին պատգամավորը ասաց, որ հիմա բիզնեսում դժվարությունների չի հանդիպում:
Ասում են՝ լավացրել եք հարաբերությունները նոր իշխանությունների հետ՝ դիտարկմանը պատասխանեց. «Ես միշտ էլ լավ եմ եղել նոր իշխանությունների հետ», ու ողջագուրվեց Աղվան Հովսեփյանի եւ Սամվել Ալեքսանյանի հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Երևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը