Ես չեմ միջամտել Ալեքսանդր Սարգսյանի՝ երկրից գնալուն. Վանեցյան
Ալեքսանդր Սարգսյանը ՀՀ տարածքը լքել է նախաքննական մարմնի քննիչի որոշման հիման վրա, ես այստեղ որեւէ առնչություն եւ միջամտություն չունեմ։ Այս մասին այսօր՝ մայիսի 28–ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի՝ երկրից մեկնելու վերաբերյալ լուրերին։
Հարցին, թե արդյոք տեղյա՞կ է, թե ուր է գնացել Սարգսյանը, Վանեցյանը պատասխանեց.
«Իհարկե գիտենք, մի անգամ էլ էր գնացել եւ մեր առաջին իսկ պահանջով եկավ եւ ներկայացավ դատարան»։
Նշենք, որ Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության համար:
Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։ 2019թ. մարտին, սակայն, հայտնի դարձավ, որ գործը քննող քննիչը թույլ է տվել Սարգսյանին լքել ՀՀ տարածքը։
Նշենք, որ ներկայումս տարբեր քրեական գործեր են քննվում նաեւ Ալեքսանդր Սարգսյանի երկու որդիների, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Լեւոն Սարգսյանի եւ նրա զավակների մասով։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Երևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը