Եթե պահի տակ ոստիկանը բռնություն է գործադրել, այնպես չէ, որ պետք է տարիներ անցնի եւ վեթինգի ենթարկվեն. Օսիպյան
Խնդիր չկա, թող իրականացնեն վեթինգ, մենք միշտ պատրաստ ենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառանոլվ հարցին, թե արդյոք ոստիկանությունը պատրա՞ստ է վեթինգի ենթարկվել:
Դիտարկմանը, որ բազմաթիվ տեսանյութեր կան, որ ոստիկանները տարիներ շարունակ բռնություններ են կիրառել քաղաքացիների նկատմամբ, անգամ մի քաղաքացու ոտքն են փորձել կոտրել, Օսիպյանն արձագանքեց. «Համակարծիք չեմ, որ ոստիկանությունը բռնություն է գործադրել: Եթե պահի տակ բռնություն է գործադրել, ուրեմն այնպես չէ, որ պետք է ամիսներ տարիներ անցնի եւ ինչ-որ վեթինգի ենթարկվեն: Լինում է դեպք, լինում է ծառայողական քննություն եւ չկա մի դեպք, որ ծառայողական քննություն չլինի եւ կարգապահական պատասխանատվության ենթարկված չլինի»:
Նա հավելեց, որ քաղաքացու ոտքը կոտրել փորձող ոստիկանի գործն այս պահին ՀՔԾ վարույթում է:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Երևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը