Մարդիկ կան, որոնց ես խանգարում եմ. Վազգեն Ռշտունի
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին անդրադարձավ մի շարք հարցերի: Խոսելով այն մասին, թե ինչու են իր հետ կապում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոխման որոշումները` նա նշեց, որ եթե առաջին անգամ տրամաբանորեն կարող էին կապել իր հետ, քանի որ գործը քննվում էր Վերաքննիչ դատարանում, և ինչ–որ տեղ դա կարելի էր հասկանալ, բայց այս դեպքում ինքը չի ճանաչում գործը քննող դատավորին, նրա հետ մտերիմ հարաբերություններ չունի, ոչ միջնորդավորված, ոչ էլ ուղղակի կամ անուղղակի ձևով:
«Թե՛ դատական համակարգում, թե՛ համակարգից դուրս երեւի մարդիկ կան, որոնց ես խանգարում եմ։ Ինչ վերաբերում է նրան, թե ես շահագրգռվածություն ունեմ այդ գործով, այդ դեպքում կարծում եմ՝ մեր ուժային կառույցները եթե ունեն տեղեկություն իմ շահագրգռվածության, գործերի վրա ազդելու մասին, խնդրեմ թող օգտագործեն»,-ասաց նա:
Վազգեն Ռշտունին նշեց` հրաժարական կտա, եթե իմանա` իր նկատմամբ բացասական է վերաբերմունքը: «Իմ ամբողջ գործունեության ընթացքում փորձում եմ լինել արդար, թե արդար լինելու իմ փորձերը որքանով են արդարացված կամ չարդարացված, առաջին գնահատականը պետք է տա մամուլը:Եթե ես հասկանամ, որ իրավաբանական հանրությունը ինձ չի վստահում, բացասական է մարդկանց կարծիքը, եթե ես հասկանամ, որ իմ գործունեությունն ընդունելի չէ, չեմ աշխատի: Մեկին գտեք, որ կասի՝ ես որեւէ դատական ակտ եմ կայացրել զանգի միջոցով։ Ես երբեւէ ոչ զանգի միջոցով եմ դատական ակտ կայացրել, ոչ կայացնում եմ, ոչ էլ կայացնելու եմ։ Ոչ նախկինում են զանգել, ոչ էլ հիմա են զանգում»,-ասաց նա:
Ռշտունին վստահեցրեց՝ երբեւէ իր դատական գործունեությունը չի օգտագործել իմ համար որեւէ նյութական արժեք որեւէ օգուտ ձեռք բերելու համար. «Իմ ընտանիքը նախկինում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, որի արդյունքում մեր ընտանիքn ունի կարողություն, որի մասին բոլորը գիտեն, չենք թաքցնում։ Ես երբեւէ իմ գործունեությունը չեմ օգտագործել իմ կամ իմ ընտանիքի համար որեւէ նյութական արժեք որեւէ օգուտ ձեռք բերելու համար։ Եթե կան տվյալներ, որ դատավոր աշխատելու տարիներին ես որեւէ օգուտ եմ ստացել, թող վեթթինգի էլ ենթարկվեմ, ինչ ուզում են թող անեն»։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Երևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը