Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
հրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Հստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն է ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026 Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն է Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում Առաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքը Ռոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենում Աշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքի Սուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ Ստացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակը Ավարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումը

հրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումՀատուկ պահպանվող տարածք տեղափոխված 27 մեքենայի ղեկին եղել են անչափահասներԻրանն ու ԱՄՆ-ը պետք է որոշում կայացնեն ուրանը ՌԴ տեղափոխելու վերաբերյալ. ՊեսկովԻրանի հետ hակամարտnւթյունը շուտով կավարտվի, շատ շուտով․ ԹրամփԵթե Գեյջին մենամшրտից հրաժարվի, Ծառուկյանը չի փոխարինի նրան. ԹոփուրիաՍպերցյանը չունի միայն մեկ աչքի ընկնող որակ․ Յուրա ՄովսիսյանԵրաշխավորում եմ, որ իմ իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվի․ ՓաշինյանՀորմուզով անցումը պետք է լինի անվճար, հարստացված ուրանն էլ դուրս բերվի Իրանից. ԹրամփԱՄՆ դեսպանությունը ողջունում է հայ-ամերիկյան քաղաքացիական միջուկային համագործակցության առաջընթացըՌուսական գազը Հայաստանի համար չի կարող թանկանալ․ ՓաշինյանԴատախազը Թևանյանի նկատմամբ հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀԼուկաշենկոն ասել է, որ չի արձագանքում ԶելենսկունՌյուտե. Ուկրաինայի համար ԱՄՆ-ի զենքի մեծ մասը ներկայումս գնում են ՆԱՏՕ-ի մի քանի երկրներՌուբիոն և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը քննարկել են Իրանը, Հորմուզի նեղուցը և Եվրոպայում անվտանգությունըՄյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW»-ներն ու «Hyundai Elantra»-ն. կա վիրավոր22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքունիքի դեպքիցԲրիտանիայում հետաքննում են նախկին արքայազն Էնդրյուի հնարավոր սեռական հանցագործություններըՓողը հետ է վերադառնում․ ինչպես է 20% հետվճարի ծրագիրն օգնում թոշակառուներինԲեռնատարից կայծեր են նկատվել, վարորդը ներսում էրՓետրվարի 7-ից ընտրակաշառքի գործով 14 վարույթով կա 67 ձերբակալված. Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)Թուրքիայի դատարանը որոշել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդին հեռացնել պաշտոնիցԴպրոցական վերջին օրը. այսօր հազարավոր շրջանավարտների համար կհնչի վերջին զանգըԱռեղծվածային մահվան դեպք՝ Գեղարքունիքում. Ճամբարակի խաչմերուկում «Mercedes G»–ում հայտնաբերվել է հղի կնոջ մարմինԵրևանում բախվել են Lexus-ը ու մոտոցիկլը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ, 2 վիրավոր. «Lexus»-ի վարորդը եղել է ոչ սթափՀայաստանը կզրկվի ծաղիկների արտահանումից ստացվող եկամուտների 90 տոկոսից, եթե կորցնի ռուսական շուկանՖրանսիայում հայտնել են, որ Իրանի շուրջ իրավիճակի պատճառով լրացուցիչ ծախսերը գերազանցել են 6 մլրդ եվրոնWP. ճյուղի առաջնորդները համոզել են Թրամփին՝ չստորագրել ԱԲ-ի մասին հրամանագիրը8 նիշից բաղկացած գրեթե ցանկացած գաղտնաբառ կարելի է կոտրել մեկ օրումՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22․05․2026Կոնգոյի բուժման կենտրոնից 6 էբոլայով հիվանդ է փախել. ԶԼՄ-ներՄայիսի 24-ին տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում
Հայաստան

«ՎԵՏՕ» ՀԿ-ն «Սորոսի հիմնադրամի» հայաստանյան գրասենյակի փակման պահանջով ակցիաներ կիրականացնի. Նարեկ Մալյան

«ՎԵՏՕ» Հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր` Նարեկ Մալյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ակցիաներ են սկսում՝ միտված «Սորոսի հիմնադրամի» հայաստանյան գրասենյակի փակման:


Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի հայրենակիցներ,

«Սորոսի հիմնադրամ»-ը («Բաց հասարակությունների հիմնադրամ») մեր պետության ներսում իրականացնում է պետականաքանդ գործունեություն: Տարիներ շարունակ հիմնադրամը հավաքագրել և ֆինանսավորել է ապազգային ու հակապետական մտածողությամբ մարդկանց՝ ստեղծելով արտասահմանյան գործակալական ցանց: Այս սինդիկատի փողերով և ջանքերով հերոսացրել են մարդասպաններին, ծանր հանցագործներին, հետևողականորեն վարկաբեկել պետության հիմնասյուները՝ իրավական, կրթական համակարգերը, ուժային կառույցները, այդ թվում՝ բանակը, Հայ առաքելական եկեղեցին՝ նպատակ ունենալով քանդել մեր պետականության հիմքերը, ոչնչացնել արժեհամակարգային խարիսխները:

Ամբողջ աշխարհում Սորոսի սինդիկատի դեմ իրենց բացասական վերաբերմունքն են հայտնել խոշորագույն երկրների ղեկավարները և քաղաքական ուժերը: Հիմնադրամն իր պետականաքանդ գործունեության համար արգելված է մի շարք երկրներում՝ Հունգարիա, Իսրայել, Ռուսաստանի Դաշնություն, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այս սինդիկատի գործունեությունն օրենսդրությամբ խիստ սահմանափակված է:

Սորոսականներն իրենց գործունեությունն այսօր կենտրոնացրել են Հայաստանի Հանրապետության ներսում՝ հանրության շրջանում ատելության և անվստահության տարածման և խորացման ուղղությամբ: Նրանց վերջնական նպատակը մեր երկրի քաղաքացիների միջև բախումներ և քաղաքացիական պատերազմ հրահրելն է: «Սորոսի հիմնադրամ»-ը մեր երկրում իր ազդեցության տակ է պահում մի շարք ԶԼՄ-ներ՝ ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորելու միջոցով: Սորոսի սինդիկատից տարիներ շարունակ վճարված արտաքին ազդեցության գործակալներն այսօր Ազգային ժողովում պատկառելի ներկայացվածություն ունեն: Կառավարության կազմում նրանց քանակն ու աստիճանը սարսափելի է: Այդ բոլոր մարդիկ միայն մեկ տեր ունեն: Այդ տերը Ջորջ Սորոսն է, ում ներկայացուցչի՝ Լարիսա Մինասյանի տրված հրահանգներն անվերապահորեն և առանց քննարկման ի կատար են ածում: ՀՀ որևէ քաղաքական ուժ կամ պաշտոնյա որևէ ազդեցություն չունի այդ մարդկանց որոշումների և գործունեության վրա: Արտաքին ազդեցության գործակալական ցանցը մոլախոտի նման պարուրում և ոչնչացնում է ցանկացած առողջ ծիլ: Իրավիճակն աղետալի է, հապաղումը՝ կործանարար:

Հաշվի առնելով վտանգի լրջությունը՝ հայտնում ենք, որ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը սկսում է ակցիաների շարք՝ միտված «Սորոսի հիմնադրամի» հայաստանյան գրասենյակի փակմանը:

Բոլոր այն մարդիկ, կառույցները, որոնք չեն ցանկանում հանձնել մեր երկիրն ազգակործան, պետականաքանդ հիմնադրամին և ունեն ցանկություն միանալու «ՎԵՏՕ»-ի թիմին, կարող են կապ հաստատել մեզ հետ:

Տեղեկացնում ենք նաև, որ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ակցիաների, գործողությունների իրավական ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը»: