Նիկոլ Փաշինյանի կողմնակիցը հանրահավաքի ընթացքում հրապարակավ սպառնաց «քարով ցխել» Արցախի նախագահի գլուխը
Երեկ Ազատության հրապարակում մի խումբ ակտիվիստներ կազմակերպած հանրահավաքը՝ հանուն Հայաստանի անկախ դատական համակարգի եւ ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ավարտվեց Արցախի Հանրապետության նախագահի հասցեին հնչեցված սպառնալիքով։
Հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը բռնության կոչերով հանդես եկավ և հայտարարեց, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը», եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում։
«Նաեւ վերհիշենք Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, որը մի տեսակ մոռացել ենք բոլորս: Նորից հիշեցնենք մեր պահանջները. մենք պահանջում ենք Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ռեժիմի փոփոխությունը նորից ձերբակալման, այսինքն նորից կալանքի: Ես պատկերացնում եմ, էսօր, որ Բակոյենք եկել են ստեղ Ռոբերտ Քոչարյանի համար երաշխիք են տվել, կարող ա վաղն էլ տանեք Ղարաբաղ, Արցախ, ասեք չենք տալիս, առանձին հանրապետություն ենք: Կարո՞ղ ա, ըտենց բան անեք: Բայց էտ ժամանակ հաստատ իմացեք, հենց Ղարաբաղի ներսում ձեզ կսատկացնեն, մեր հայրենակիցները Ղարաբաղի, հանկարծ չփորձեք, նախազգուշացում ա ձեզ հաշվեք, եթե մտածեք ըտենց բան անեք, չոր կոպիտ պատասխան եք ստանալու: Էտ ժամանակ ոչ մեկ չի կարա ասի, խի եք ժողովրդին ըտենց կոչեր անում, ես առաջինը կլինեմ, որ կոչ կանեմ գնանք ու գլուխները քարով ցխենք: Խոստանում եմ ձեզ»,- հայտարարեց Ջիվան Աբրահամյանը:
Հանրահավաքի կազմակերպիչները նշեցին, որ հաջորդ հավաքը տեղի կունա հունիսի 3-ին՝ ժամը 19:00-ին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցների կազմակերպած հանրահավաքն ավարտվեց երթով:
Նշենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Ջիվան Աբրահամյանը «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության անդամ է:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար