Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. Վոլոդին Արբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը «Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերում Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Արևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրով հրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Հստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն է ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026 Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն է Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Փաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնըԻսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումՀատուկ պահպանվող տարածք տեղափոխված 27 մեքենայի ղեկին եղել են անչափահասներԻրանն ու ԱՄՆ-ը պետք է որոշում կայացնեն ուրանը ՌԴ տեղափոխելու վերաբերյալ. ՊեսկովԻրանի հետ hակամարտnւթյունը շուտով կավարտվի, շատ շուտով․ ԹրամփԵթե Գեյջին մենամшրտից հրաժարվի, Ծառուկյանը չի փոխարինի նրան. ԹոփուրիաՍպերցյանը չունի միայն մեկ աչքի ընկնող որակ․ Յուրա ՄովսիսյանԵրաշխավորում եմ, որ իմ իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվի․ ՓաշինյանՀորմուզով անցումը պետք է լինի անվճար, հարստացված ուրանն էլ դուրս բերվի Իրանից. ԹրամփԱՄՆ դեսպանությունը ողջունում է հայ-ամերիկյան քաղաքացիական միջուկային համագործակցության առաջընթացըՌուսական գազը Հայաստանի համար չի կարող թանկանալ․ ՓաշինյանԴատախազը Թևանյանի նկատմամբ հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀԼուկաշենկոն ասել է, որ չի արձագանքում ԶելենսկունՌյուտե. Ուկրաինայի համար ԱՄՆ-ի զենքի մեծ մասը ներկայումս գնում են ՆԱՏՕ-ի մի քանի երկրներՌուբիոն և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը քննարկել են Իրանը, Հորմուզի նեղուցը և Եվրոպայում անվտանգությունըՄյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW»-ներն ու «Hyundai Elantra»-ն. կա վիրավոր22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքունիքի դեպքիցԲրիտանիայում հետաքննում են նախկին արքայազն Էնդրյուի հնարավոր սեռական հանցագործություններըՓողը հետ է վերադառնում․ ինչպես է 20% հետվճարի ծրագիրն օգնում թոշակառուներինԲեռնատարից կայծեր են նկատվել, վարորդը ներսում էրՓետրվարի 7-ից ընտրակաշառքի գործով 14 վարույթով կա 67 ձերբակալված. Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)Թուրքիայի դատարանը որոշել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդին հեռացնել պաշտոնիցԴպրոցական վերջին օրը. այսօր հազարավոր շրջանավարտների համար կհնչի վերջին զանգըԱռեղծվածային մահվան դեպք՝ Գեղարքունիքում. Ճամբարակի խաչմերուկում «Mercedes G»–ում հայտնաբերվել է հղի կնոջ մարմինԵրևանում բախվել են Lexus-ը ու մոտոցիկլը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ, 2 վիրավոր. «Lexus»-ի վարորդը եղել է ոչ սթափ
Հայաստան

Տրանսպորտի հիմնախնդիրներ. Մասնագիտական քննարկում

Երեւանի քաղաքապետարանը քաղաքային տրանսպորտի համալիր բարելավման նոր ծրագիր ունի: Նոր համակարգը էականորեն կտարբերվի առկա ցանցից եւ կհամապատասխանի միջազգային չափանիշներին՝ խոստանում են քաղաքապետարանից: Ի՞նչ առավելություններ կունենա նոր ցանցը եւ ե՞րբ, ի վերջո, մայրաքաղաքում երթեւեկելը չի վերածվի փորձության: Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության հերթական հանդիպում-քննարկումը տրանսպորտային հիմնախնդիրներին էր վերաբերում:
Ներքաղաքային տրանսպորտային նոր ցանցի նախագիծը արդեն իսկ պատրաստ է: Աշխատանքային խումբը այն վերջերս է ներկայացրել: Վերջնական տարբերակը հաստատվելուց առաջ կլինեն քննարկումներ, հաշվի կառնվեն մասնագետների եւ հանրության դիտարկումները: Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում կազմակերպված հանդիպում-քննարկման ժամանակ նախագիծը ներկայացրեց Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը:
<<Շատ վատ ժառանգություն ունենք՝ մինչեւ 70 տոկոս կրկնվող գծեր, ցածր էֆեկտիվություն, մաշված շարժակազմ եւ այլն…Նոր նախագծով ջանալու ենք բացառել դա: Ամեն ինչ արված է՝ ներքաղաքային տրանսպորտային նոր համակարգը ավելի էֆեկտիվ ու օպտիմալ դարձնելու համար» ,- նշում է Սարգիս Մանուկյանը:
Նոր նախագծով առաջարկվում է շուրջ երեք անգամ կրճատել առկա տրանսպորտային միջոցների և գծերի քանակը։ Ըստ այդմ, ներկայիս երթուղային 115 գծերի փոխարեն կգործի 42 երթուղի, իսկ առկա 2039 փոխադրամիջոցների փոխարեն՝ 939 տրանսպորտային միջոց։ Նոր ցանցում տրանսպորտային միջոցները, ի տարբերություն առկա համակարգի, գործելու են փոխլրացման սկզբունքով։ Ներկայացված նախագծով բացառվելու են կրկնվող գծերը։ Միևնույն ժամանակ տրանսպորտային միջոցները հավասարապես հասանելի են լինելու մայրաքաղաքի բոլոր հատվածներում՝ ուղևորների համար ապահովելով անվտանգ, հուսալի և պատշաճ սպասարկում։ Համաձայն նախագծի՝ նոր ցանցը նախատեսված է ավտոբուսների, տրոլեյբուսների և մետրոյի ինտեգրված ամբողջական համակարգի համար և բացառում է միկրոավտոբուսների շահագործումը։
«Հասարակական տրանսպորտի մասնագիտորեն հիմնավորված ցանցի նախագծումը, որպես այդպիսին, Հայաստանում առաջին անգամն է իրականացվել: Մեր գործառույթը այս համալիր ծրագրում միասնական տոմսերի, տեղեկատվական համակարգի ներդրումն է»,- նշում է Սարգիս Մանուկյանը ու դիմում տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարության տրանսպորտի վարչության պետի տեղակալին:
«Միջքաղաքային տրանսպորտի նոր ցանցում նախատեսված չէ, որ մարզային տրանսպորտը կարող է մուտք գործել մայրաքաղաք ու սպասարկել Երևան քաղաքի ուղևորներին: Վերջնական կայանը ծայրամասերում գտնվող կայարաններից մեկն է լինելու: Արդյո՞ք հաշվի է առնված այդ հանգամանքը»,- հարցնում է նա:
«Ներկա միջքաղաքային տրանսպորտային համակարգը մի քիչ խառն է, բայց նոր ցանցով նախատեսում է ներդնել մի համակարգ, ըստ որի, հյուսիսային քաղաքներից եկող տրանսպորտը կկայանի հյուսիսային, հարավային քաղաքներից եկողը՝ հարավային ավտոկայաններում: Կենտրոնական ավտոկայանը նախատեսված կլինի միջպետական երթուղիների համար: Այս դեպքում միջքաղաքային ու ներքաղաքային տրանսպորտի հստակ փոխկապակցման խնդիր կառաջանա, որն էլ հուսամ լիարժեք կիրականացվի»,- պատասխանում է Արման Կարապետյանը: Նրա խոսքով հանրապետական տրանսպորտային նոր ցանցի ներդրումը նույնպես քննարկման փուլում է: Միջքաղաքային երթուղային նոր համակարգում կգործի տոմսերի միասնական էլեկտրոնային համակարգ: Մարդիկ հնարավորություն կունենան բջջային հավելվածի միջոցով տեղեկանալ, թե ո՞ր ժամին, որտեղի՞ց կարող են ուղեւորվել, ինչպես նաեւ առցանց պատվիրել տոմսեր: Համակարգը ենթադրում է նաեւ պարտադիր տեղորոշման սարքերի առկայություն՝ ՋՓՍ կամ այլ համակարգերի միջոցով, որի շնորհիվ հնարավոր կլինի տեսնել, թե որ մեքենան ե՞րբ է շարժվում, որտեղի՞ց եւ, անգամ, ի՞նչ արագությամբ: Նոր ցանցով բացառվելու է համայնքերից ուղիղ մայրաքաղաք գծերի առկայությունը: Համայքներից բնակիչները կտեղափոխվեն շրջկենտրոն, այնուհետեւ ավելի մեծ ու հարմարավետ ուղեփոխադրամիջոցով կուղեւորվեն մայրաքաղաք:
«Այսօր մենք տեղեկատվության հավաքագրման փուլում ենք: Ուսումնասիրում ենք ուղեփոխադրահոսքը, տրանսպորտային միջոցները, որից հետո կլինեն մրցույթներ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները եւ սկսել երթուղիների սպասարկումը: Նախատեսվում է, որ փոփոխություններ կարվեն նաեւ մրցույթային կարգում եւ այլն, որոնք կներկայացվեն կառավարության քննարկմանը»,- նշում է Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարության տրանսպորտի վարչության պետի տեղակալը:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած քննարկմանը ներկա է նաեւ Երևան-Վանաձոր կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերության ղեկավար Վահե Փայտյանը, որը իրենց ընկերության կատարած ուսումնասիրությունների արդյունքներն է ներկայացնում: Լոռվա մարզի 107 գյուղում եւ ութ քաղաքներում են ուսումնասիրություններ արել՝ հաշվի առնելով բնակչության տարբեր շերտերի թիվը, ճանապարհների վիճակը, չվացուցակները, տոմսի արժեքները եւ այլն: Պատրաստակամ են ներդրում անել, մեքենաներ գնել ու սպասարկել գիծը, սպասում են մրցույթին: Բայց մինչ այդ Վահե Փայտյանը մեկ այլ ոչ պակաս կարեւոր խնդրի մասին է բարձրաձայնում: Նրա խոսքով անհավասար մրցակցություն կա կանոնավոր ուղեւորափոխադրողների եւ տաքսի ծառայությունների միջեւ:
«Տրանսպորտը, կապը պետության համար առանցքային նշանակություն ունեցող գործոններ են, որոնք պետք է գործեն միշտ եւ անխափան: Վերջին ամիսներին մենք մի խնդրի ենք բախվել, որ որոշ ընկերություններ են հայտնվել եւ խանգարում են կանոնավոր երթուղիների աշխատանքին: Տաքսիները նույն գնով են ուղեփոխադրում կատարում, ինչ կանոնավոր ուղեփոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները: Ես կարծում եմ, որ պետք է տարանջատվի կանոնավոր երթուղին տաքսիներից: Ով ուզում է ավելի հարմարավետ գնալ, պետք է պատրաստ լինի վճարել ավելին: Բոլոր զարգացած երկրներում է այդպես , որ եթե ավտոբուսը արժե 18 ցենտ, տաքսին պետք է արժենա, օրինակ, երեք եվրո: Այն մարդիկ, որ պատրաստ չեն տաքսու համար վճարել, մեղավոր չեն, որ մի քանի տարի անց հնարավորություն չեն ունենալու կանոնավոր երթուղուց օգտվելու»,- խնդրի վրա պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում նա:
ՋՋ ընկերության ղեկավար Արտաշես Թովմասյանը խնդրի լուծման մեկ տարբերակ է միայն տեսնում: Նրա կարծիքով անհրաժեշտ է ներդնել տաքսու լիցենզավորման համակարգը:
«Քանի դեռ տաքսու լիցենզավորման համակարգը Հայաստանում ներդրված չէ, ոչ քաղաքային ցանցն է նորմալ գործելու, ոչ էլ միջքաղաքայինը: Պետությունը պետք է քաղաքական որոշում կայացնի ու լիցենզավորի դաշտը: Պատճառ են բերում սոցիալական վիճակը, բայց մի օր պարտադիր պետք է կայացվի այդ որոշումը: Եթե 20000 հոգի պետք է բողոքի ուրեմն նրանց բոլորին պետք է բացատրել, թե ինչու է դա պետք: Եթե այդ հարցը չլուծվի, ապա էլի մարդիկ զանգելու են իրենց ծանոթ տաքսու վարորդին , էժան վճարելու, որպեսզի նա իրենց տանի իր ուզած տեղը, չեն գնալու –հասնեն հյուսիսային ավտոկայան, որ գնան, օրինակ, Դիլիջան», -ասում է նա:
Տաքսիների լիցենզավորման անհրաժեշտության մասին է ընդգծում նաեւ քաղաքաշինության, տեխնիկական ու հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը:
«Տեսչական մարմինը վերահսկողություն է սահմանում լիցենզիայի նկատմամբ, եթե մի կազմակերպություն չունի լիցենզիա, մենք չենք կարող ոչինչ անել: Դա վերաբերում է հատկապես մինչեւ յոթ հոգանոց ուղեփոխադրողներին: Օրինակ, Լեոյի փողոցի վրա 15 մեքենա է շարված, որ ուղեփոխադրում է կատարում դեպի Էջմիածին: Մենք չգիտենք, դա օրինական է, թե ոչ, քանի որ կանոնակարգման խնդիր կա»,- նկատում է նա:
Քննարկումը ամփոփում է Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության նախագահ Գեւորգ Թադեւոսյանը:
«Ցանկացած նախագծի մեջ կարեւոր է մի բան ֆիքսել, երբեք չպետք է քանդել նախագծերը, որոնք արդեն կայացած են: Այն նախագծերը, որ պետք է իրականացվեն, թիկունքում, թեկուզ որպես խորհրդատու, պետք է ունենան մարդկանց, որոնք ստեղծած համակարգ ունեն: Հույս ունեմ, որ վերջապես կնախանշվի ժամկետը, երբ մենք կունենանք մեզ արժանի տրանսպորտ: »,- նշում է նա: