«Հենրիխ Մխիթարյանը եվրոպական առաջնորդներին մեծ հնարավորություն տվեց». The Independent-ը ֆուտբոլիստի շուրջ սկանդալը կապել է ԼՂ հակամարտության հետ
Բրիտանական The Independent պարբերականն անդրադարձել է Եվրոպայի մարզական հանրության շրջանակում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկին՝ «Արսենալ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպման համար Բաքու չմեկնելու որոշմանը:
«Հայազգի կիսապաշտպանի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտության հետ կապված անվտանգության մտավախությունների պատճառով կարևոր հանդիպումը բաց թողնելու որոշումը «Արսենալ»-ի երկրպագուներին, բրիտանական մեդիային, քաղաքական գործիչներին և մեկնաբաներին իրարանցման մեջ է գցել: Բայց արդյո՞ք Արևմտյան Եվրոպան իրապես հասկանում է նրա որոշման պատճառը, այն, որ դա կապված է Հարավային Կովկասում լարվածության հետ: Հիասթափեցնող է, որ Ունայ Էմերիի անկեղծ խոստովանությունն առ այն, որ ինքն «իսկապես գլուխ չի հանում քաղաքականությունից», կարող է կիրառելի լինել նաև Եվրոպայի արտգործնախարարների դեպքում: Համայնքների պալատում Թոմ Ուոթսոնն ու Ջերեմի Ռայթը համաձայնեցին, որ եզրափակչին ներկա գտվելու ցանկություն ունեցող հայկական ազգանուններով անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքը ստվերում է գեղեցիկ խաղի հեղինակությունը: Սակայն մտահոգության այս բավական փուչ (նույնիսկ եթե անկեղծ) արտահայտման ներքո Մխիթարյանի գործում ուրվագծվում է բավական լուրջ քաղաքական հարց. ի՞նչ պետք է արվի Եվրոպայի և Ասիայի հատման գծում գտնվող ամենախորքային արմատավորված էթնիկ հակամարտություններից մեկի հարցում»,-գրում է պարբերականը՝ նկատելով, որ հայերն ու ադրբեջանցիները, որպես կանոն, հյուրասեր ժողովուրդներ են, սակայն երբ գործը հասնում է իրար մեջ «լեզու գտնելուն» այդ հյուրասիրությունն ավարտվում է:
Այնուհետև The Independent-ը պատմական համատեքստում ներկայացնում է հայ-ադրբեջանական բարդ փոխհարաբերությունները, հիշատակում է Հայոց ցեղասպանությունը, արցախյան հիմնախնդրի պատմությունը, Սումգայիթում հայկական ջարդերը:
«Մխիթարյանի հետ կապված դեպքի հանրայնացումը լույս է սփռել այս քիչ հասկացված հակամարտության վրա, ուստի՝ Եվրոպան պետք է նոր թափ հաղորդի Բաքվի և Երևանի միջև միջնորդական ջանքերին: Կարճ ասած՝ Մխիթարյանի դեպքն ու Եվրոպայի եզրափակիչը չպետք է այս տարածաշրջանի և դրա ժողովուրդների նկատմամբ անտարբերության բացառություն լինեն, ինչը բնորոշ է Արևմտյան Եվրոպայի քաղաքական գործիչներին: Եվրոպայի նպատակը պետք է խաղաղ բանակցային գործընթացի նոր ինտենսիվացումը լինի»,-եզրափակել է աղբյուրը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին