Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. Վոլոդին Արբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը «Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերում Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Արևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրով հրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Հստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն է ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026 Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն է Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Փաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնըԻսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումՀատուկ պահպանվող տարածք տեղափոխված 27 մեքենայի ղեկին եղել են անչափահասներԻրանն ու ԱՄՆ-ը պետք է որոշում կայացնեն ուրանը ՌԴ տեղափոխելու վերաբերյալ. ՊեսկովԻրանի հետ hակամարտnւթյունը շուտով կավարտվի, շատ շուտով․ ԹրամփԵթե Գեյջին մենամшրտից հրաժարվի, Ծառուկյանը չի փոխարինի նրան. ԹոփուրիաՍպերցյանը չունի միայն մեկ աչքի ընկնող որակ․ Յուրա ՄովսիսյանԵրաշխավորում եմ, որ իմ իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվի․ ՓաշինյանՀորմուզով անցումը պետք է լինի անվճար, հարստացված ուրանն էլ դուրս բերվի Իրանից. ԹրամփԱՄՆ դեսպանությունը ողջունում է հայ-ամերիկյան քաղաքացիական միջուկային համագործակցության առաջընթացըՌուսական գազը Հայաստանի համար չի կարող թանկանալ․ ՓաշինյանԴատախազը Թևանյանի նկատմամբ հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀԼուկաշենկոն ասել է, որ չի արձագանքում ԶելենսկունՌյուտե. Ուկրաինայի համար ԱՄՆ-ի զենքի մեծ մասը ներկայումս գնում են ՆԱՏՕ-ի մի քանի երկրներՌուբիոն և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը քննարկել են Իրանը, Հորմուզի նեղուցը և Եվրոպայում անվտանգությունըՄյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW»-ներն ու «Hyundai Elantra»-ն. կա վիրավոր22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքունիքի դեպքիցԲրիտանիայում հետաքննում են նախկին արքայազն Էնդրյուի հնարավոր սեռական հանցագործություններըՓողը հետ է վերադառնում․ ինչպես է 20% հետվճարի ծրագիրն օգնում թոշակառուներինԲեռնատարից կայծեր են նկատվել, վարորդը ներսում էրՓետրվարի 7-ից ընտրակաշառքի գործով 14 վարույթով կա 67 ձերբակալված. Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)Թուրքիայի դատարանը որոշել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդին հեռացնել պաշտոնիցԴպրոցական վերջին օրը. այսօր հազարավոր շրջանավարտների համար կհնչի վերջին զանգըԱռեղծվածային մահվան դեպք՝ Գեղարքունիքում. Ճամբարակի խաչմերուկում «Mercedes G»–ում հայտնաբերվել է հղի կնոջ մարմինԵրևանում բախվել են Lexus-ը ու մոտոցիկլը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ, 2 վիրավոր. «Lexus»-ի վարորդը եղել է ոչ սթափ
Մամուլ

Ներքին թուլացումը Փաշինյանին ստիպեց մեղմել իր դիրքորոշումն արտաքին քաղաքական օրակարգում. Իգոր Կորոտչենկո

«168 ժամ» թերթը գրում է.

«Ներքին թուլացումը ստիպեց Փաշինյանին մեղմել իր դիրքորոշումն արտաքին քաղաքական օրակարգում»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր, ռազմական և քաղաքական վերլուծաբան Իգոր Կորոտչենկոն՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի թեկնածության խնդրի շուրջ վերջին զարգացումներին։

Նշենք, որ ներկայումս կազմակերպությունում նախագահությունը պատկանում է Հայաստանին, սակայն ՀՀ ներքաղաքական իրադարձությունների պատճառով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ետկանչվեց այդ պաշտոնից, և այն մնաց թափուր՝ կազմակերպությունում այդ պաշտոնի շուրջ առաջացած լուրջ տարաձայնությունների պատճառով։

Կորոտչենկոյի խոսքով՝ իրենք Ռուսաստանում ողջունում են, որ վերջապես գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, ըստ էության, կարգավորվեց, քանի որ դա կարևոր է այդ կազմակերպության լիարժեք գործունեության իրականացման համար։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ում Փաշինյանի դիրքորոշումներին, ապա, նրա որակմամբ, հայկական կողմի դիրքորոշումները փոխվեցին, մեղմացան, որի արդյունքում այս համաձայնությունը հնարավոր դարձավ, և այդ փոփոխությունը, նրա գնահատմամբ՝ պայմանավորված է նաև հայաստանյան ներքաղաքական իրադարձություններով։

Նրա խոսքով, առաջին հերթին Փաշինյանի փորձերը՝ հետապնդել իր քաղաքական ընդդիմախոսներին, ավարտվեցին անհաջողությամբ, երբ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այս պահի դրությամբ ազատված են, և խնդիրը փոխանցվել է ՀՀ Սահմանադրական դատարան։

«Այս պատճառով Փաշինյանը փորձեց թավշյա հեղափոխության երկրորդ փուլ նախաձեռնել՝ սպառնալով և, ըստ էության, դադարեցնելով դատական համակարգի բնականոն գործունեությունը, որն արժանացավ որոշ կառույցների կտրուկ արձագանքին, և կտրուկ արձագանք՝ ՀՀ նախագահի կողմից, քանի որ Սահմանադրությունը ենթադրում է իշխանությունների տարանջատում, և Փաշինյանը, ով գործադիր իշխանության ղեկավարն է, փորձեց ճնշել դատական իշխանությանը, ինչն անընդունելի է։ Նա կարող է մեղադրվել նաև պետական հեղաշրջման մեջ, եթե փոխվի Փաշինյանի քաղաքական կարգավիճակը:

Այսինքն՝ նա փաստորեն անում է այն, ինչում մեղադրում է իր քաղաքական ընդդիմախոսներին, մասնավորապես՝ Քոչարյանին։ Դա շատ լուրջ քաղաքական հարված էր Փաշինյանին։

Բացի դրանից, ազդեցիկ ղարաբաղյան կլանները հանդես եկան Փաշինյանի դեմ, և ինձ թվում է, որ Փաշինյանի դիրքերի թուլացումը երկրի ներսում հանգեցրեց նրան, որ նա չկարողացավ պահպանել իր նախկին դիրքորոշումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում, ստիպված էր չվատթարացնել իր դրությունը, թեև դրանից առաջ բոլոր ելույթներում կտրուկ, անբեկանելի հայտարարում էր, որ նա իր դիրքորոշումը չի փոխի։ Բայց՝ փոխեց»,- ասաց Կորոտչենկոն։

Նա չի համարում, որ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ իրավական հարցերի բարձրացումը հայկական կողմի նախկին դիրքերի պահպանում է։ Նրա որակմամբ՝ հաշվի առնելով Փաշինյանի նախկին հայտարարությունները՝ սպասելի չէր, որ նման համաձայնություն այս փուլում հնարավոր է։

Նրա խոսքով՝ սա այն շրջադարձային կետն է, որ երկրի ներսում սկսելու է նվազել Փաշինյանի հեղինակությունը։

Կորոտչենկոյի գնահատմամբ՝ դատական համակարգի նկատմամբ ուժային թելադրանքի քաղաքականությունն անընդունելի է ցանկացած ժողովրդավարական երկրի համար, իսկ Հայաստանն իրեն դիրքավորում է՝ որպես ժողովրդավարական երկիր։ Փորձագետի որակմամբ՝ Փաշինյանի դիրքերի թուլացումը երկրի ներսում ստիպեց նրան մեղմել իր դիրքորոշումները նաև արտաքին քաղաքական օրակարգի հարցում։

«Կրկնեմ, որ սրանք ներհայաստանյան զարգացումներ են, բայց մենք Ռուսաստանում ողջունում ենք այս հարցում Հայաստանի դիրքորոշման փոփոխությունը։ Մենք, ի տարբերություն ԵՄ-ի, չենք միջամտում ներքաղաքական զարգացումներին, չենք մեկնաբանում ներքաղաքական իրադարձությունները, քանի որ դրանք Հայաստանի ներքին գործերն են, ուստի դա Մոսկվան չի մեկնաբանում։ Մենք չենք ցանկանում մեղադրանքներ լսել միջամտության մասին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: