ԲԴԽ–ում իրավական խառնաշփոթ է. երկու անդամի տեղ թափուր է
Բարձրագույն դատական խորհրդի նոր նախագահն ընտրվելու է ոչ թե ԲԴԽ–ի իրավաբան–գիտնականների, այլ դատավորների կազմից։ Նման ընթացակարգ սահմանված է ՀՀ մայր օրենքով։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից ընտրում է խորհրդի նախագահ` հաջորդաբար Ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից: Հաշվի առնելով, որ նախորդ նախագահը ընտրվել է գիտնական իրավաբանների կազմից, նշանակում է ըստ հաջորդականության՝ հերթը դատավոր անդամինն է։ Սակայն այս հարցում ևս խնդիր է առաջացել։ Բանն այն է, որ արդեն մի քանի ամիս է ԲԴԽ–ում թափուր է մնացել նաև դատավոր անդամներից մեկի տեղը։ Խոսքը դատավոր Ռուզաննա Հակոբյանի մասին է, որի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել է 2018թ. հոկտեմբերի 27–ին՝ նրա դիմումի հիման վրա։ Արդեն մի քանի ամիս է դատավորների ընդհանուր ժողովին չի հաջողվում ԲԴԽ նոր անդամ ընտրել։
Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո թափուր է մնացել նաև ԲԴԽ–ի՝ իրավաբան–գիտնական անդամի տեղը։
Նշենք, որ բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից` հինգը գիտնական–իրավաբաններ են, հինգը՝ դատավորներ։
Այսպիսով՝ ԲԴԽ թափուր մնացած անդամներից մեկի հարցը պետք է լուծի դատավորների ընդհանուր ժողովը՝ ընտրելով դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից, իսկ խորհրդի մյուս անդամին՝ պետք է ընտրի Ազգային ժողովը՝ իրավաբան գիտնականների և այլ հեղինակավոր իրավաբաններից։
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 24–ին, Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից՝ նկատի ունենալով դատական իշխանության և դատավորների առնչությամբ ընթացող զարգացումները։
Օրենքով նախատեսված կարգով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունների կատարումը վերապահվել է տարիքով ավագ անդամին՝ Գևորգ Դանիելյանին։
Հիշեցնենք, որ Գագիկ Հարությունյանը ԲԴԽ նախագահ է ընտրվել 2018թ. մարտի 5-ին։ Մինչ այդ նա երկար տարիներ զբաղեցրել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար