Ֆեթինգի ենթակա հանրային անձանց շրջանակը, ինչպես նաեւ ժամկետները քաղաքական որոշման արդյունք են լինելու. փոխնախարար
Անցումային արդարադատության գործիքակազմը կիրառող յուրաքանչյուր պետության առաջնային հարցերից մեկն է որոշել, թե ինչ ժամանակահատված է ընդգրկվելու անցումային արդարադատության փուլի մեջ: Այս մասին Այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով լսումների ժամանակ նշեց արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը:
Նրա խոսքով, դա քաղաքական որոշման արդյունքում է որոշվելու. «Եթե մենք խոսում ենք իրավական մեխանիզմների մասին, վաղեմության ժամկետների մասին, դրանք հաղթահարվել չեն կարող քաղաքական գործիքակազմով: Իսկ ժամանակահատվածը, որ համարվելու է անցումային, յուրաքանչյուր պետության կողմից որոշվում է ավտոնոմ: Այս առումով որեւէ միջազգային կազմակերպություն, կառույց որեւէ միջամտություն չի իրականացնում:
Հանրային անձանց շրջանակը եւս որոշվում է քաղաքական իշխանության կողմից: Վեթինգի ենթարկվում է հանրային պաշտոն զբաղեցնող անձը, ինստիտուցիան չի կարող վեթինգի ենթարկվել: Վեթինգը չի ենթադրում որեւէ ինստիտուտի կոլապս»,-ընդգծեց փոխնախարարը:
Ինչ վերաբերում է անարդար վճիռների վերանայումներին, դրանք, ըստ նրա, հստակ իրավական ընթացակարգերով են իրականացվում, եւ այդ առումով անցումային արդարադատությունն էքստրա գործիքներ չունի. «Վաղեմության ժամկետներ, հետադարձության կանոններ, դրանք բոլորն իրավական մեխանիզմներ են, որոնք հաղթահարելու անցումային գործիքներ չկան»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար