«Թիմով ուզում ենք հաղթել Բաքվում Մխիթարյանի համար». Շկոդրան Մուստաֆի
Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Շկոդրան Մուստաֆին անդրադարձել է Մխիթարյանի` Եվրոպայի լիգայի Բաքվում կայանալիք եզրափակչին չմասնակցելու որոշմանը:
«Շատ ամոթ է, որ Մխիթարյանը չի մասնակցելու Բաքվի եզրափակչին հատկապես, երբ նա իր ներդրումն է ունեցել այնտեղ խաղալու համար: Բայց թիմով ուզում ենք հաղթել Բաքվում Մխիթարյանի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մուստաֆիի խոսքերը փոխանցում է գերմանական Kicker պարբերականը:
Ավելի վաղ անգլիական երկու ակումբների՝ «Արսենալ»-ի և «Չելսի»-ի երկրպագուները հետ էին վերադարձել մարզադաշտի 10 տոկոսը կազմող տոսմերը՝ մոտ 5800 տոմս: Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Բաքվում, որտեղ անգլիական երկու ակումբները` «Արսենալ»-ը և «Չելսի»-ն կմրցեն միմյանց դեմ:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին