Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին ԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համար Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է Երբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան Արմենիա Փրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքը Քրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել են Ուկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբը Փաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. Վոլոդին Արբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը «Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերում

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնըԻսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումՀատուկ պահպանվող տարածք տեղափոխված 27 մեքենայի ղեկին եղել են անչափահասներԻրանն ու ԱՄՆ-ը պետք է որոշում կայացնեն ուրանը ՌԴ տեղափոխելու վերաբերյալ. ՊեսկովԻրանի հետ hակամարտnւթյունը շուտով կավարտվի, շատ շուտով․ ԹրամփԵթե Գեյջին մենամшրտից հրաժարվի, Ծառուկյանը չի փոխարինի նրան. ԹոփուրիաՍպերցյանը չունի միայն մեկ աչքի ընկնող որակ․ Յուրա ՄովսիսյանԵրաշխավորում եմ, որ իմ իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվի․ ՓաշինյանՀորմուզով անցումը պետք է լինի անվճար, հարստացված ուրանն էլ դուրս բերվի Իրանից. ԹրամփԱՄՆ դեսպանությունը ողջունում է հայ-ամերիկյան քաղաքացիական միջուկային համագործակցության առաջընթացըՌուսական գազը Հայաստանի համար չի կարող թանկանալ․ ՓաշինյանԴատախազը Թևանյանի նկատմամբ հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀԼուկաշենկոն ասել է, որ չի արձագանքում ԶելենսկունՌյուտե. Ուկրաինայի համար ԱՄՆ-ի զենքի մեծ մասը ներկայումս գնում են ՆԱՏՕ-ի մի քանի երկրներՌուբիոն և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը քննարկել են Իրանը, Հորմուզի նեղուցը և Եվրոպայում անվտանգությունըՄյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW»-ներն ու «Hyundai Elantra»-ն. կա վիրավոր22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքունիքի դեպքիցԲրիտանիայում հետաքննում են նախկին արքայազն Էնդրյուի հնարավոր սեռական հանցագործությունները
Մամուլ

Հե­ղա­փո­խու­թյան «վկա­նե­րը». երկրում անհանդուրժողականության, ատելության խոսքի սերմանման առաջին պատասխանատուն իշխանությունն է

«Փաստը» գրում է. «Նախօրեին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ռեկտորի ընտրություն է անցկացվել: Ընտրվել է ռեկտորի միակ թեկնածու Լիլիթ Արզումանյանը: Ուսանողներն իրենց անհամաձայնությունն են հայտնել այդ կապակցությամբ` փակելով ինստիտուտի դռները: Նրանք թույլ չեն տվել շենքը լքել ներսում գտնվողներին, այդ թվում՝ դասախոսներին, լրագրողներին, փակված դռները չեն բացվել անգամ կանչով ինստիտուտ եկած «Շտապ օգնության» բժիշկների համար։


Թվում է՝ նման տեսարանների արդեն սովորել ենք, սրանք դարձել են հետհեղափոխական Հայաստանի առօրյայի մի մասը։ Ամենևին չենք վիճարկում հասարակության տարբեր խմբերի, այդ թվում՝ ուսանողների բողոքելու իրավունքը։ Դա քաղաքացու սահմանադրական իրավունքն է, որը, սակայն, պետք է իրացվի լեգալ միջոցներով՝ մյուսների իրավունքներն ու ազատությունները հարգելով։ Սակայն այն, ինչ տեսնում ենք Հայաստանում, որևէ կապ չունի ո՛չ քաղաքակիրթ պայքարի, ո՛չ էլ քաղաքացիական կեցվածքի հետ։ Մարդիկ փողոցներ ու դռներ են փակում ցանկացած պատրվակով՝ նույնիսկ իրենց ապօրինի գործողություններն արդարացնելու, զոռբայությունն առաջ մղելու նպատակով։

Մյուս կողմից՝ արժե՞ զարմանալ ուսանողների նման ագրեսիվ վարքագծի վրա, եթե այդ «մշակույթը» հասարակությանը պարտադրվում, հրամցվում է բարձր իշխանության կողմից։

Երբ երկրում վարչապետը կոչ է անում շրջափակել դատարանների մուտքերը՝ փողոցի ցասման թիրախ դարձնելով պետական ինստիտուտը, ինչո՞ւ զարմանալ, որ ուսանողներն են դիմում նման գործողության՝ փաստացի պատանդառելով արվեստագետների, լրագրողների, բոլոր մարդկանց, որոնք այդ պահին գտնվել են ինստիտուտի շենքում։ Պետք չէ զարմանալ. եթե պատգամավորները սելֆի են անում՝ հանրությանը ցույց տալով, թե ինչպես են «հերոսաբար» «պաշարել» դատարանի շենքը, նույն «հերոսությունը» կարող է ի ցույց դնել ուսանողը, որն, ի դեպ, ի տարբերություն վարչապետի ու պատգամավորների, չունի պաշտոնական կարգավիճակից բխող կաշկանդվածություն։

Եթե պետական մակարդակով արշավ է սանձազերծվում եկեղեցու, մտավորականության դեմ, Երևանի փողոցներում հայտնվում են որոշ գործիչների «մահը» գուժող սև ժապավեններ, ապա ուսանողները կարող են, առանց աչք թարթելու, վիրավորել Հենրիկ Հովհաննիսյանի կամ Ռուբեն Բաբայանի պես մտավորականների, քաղաքացիական կեցվածք ունեցող դասախոսների, ռեկտորի, որը, եթե նույնիսկ արժանի չէ իր պաշտոնին, մտավորական է ու կին։

«...Ամբողջ կյանքում եղել եմ ազատ մարդ, թույլ չեմ տվել որևէ մեկն ինձ ճնշի, ես ունեմ արժանապատվություն և որևէ որոշում չեմ կայացնում ճնշման ազդեցությամբ: Ասացի, որ դուրս եմ գալիս ինստիտուտից: Այս ժամանակ դռները բացեցին: Մի կարևոր նպատակի հասան»,-իրավիճակը դառնությամբ ներկայացրել է Ռուբեն Բաբայանը:

Երկրում անհանդուրժողականության, ատելության խոսքի սերմանման առաջին պատասխանատուն իշխանությունն է, որը սիրո ու համերաշխության փոխարեն հասարակությանը մատուցեց «բարիկադներ», ինչի դառը «պտուղները» քաղում ենք ամեն քայլափոխի, բոլոր ոլորտներում, սոցիալական ցանցերում և իրական կյանքում։ Փոխադարձ ատելությունը ներսից հյուծում է պետության ողնաշարը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: