Փաշինյանն ի վերջո մանդատազրկելու է Ծառուկյանին. ինչ է քննարկվել «Իմ քայլում»
«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե Գագիկ Ծառուկյանին ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունքում է հաջողվել խուսափել իշխանական հիերարխիայի «լինչից», մանդատը վայր դնելու պարտադրանքից: Մեր աղբյուրների փոխանցմամբ, սակայն, օրվա իշխողը չի հանգստանալու, եւ ինչպես մնացած «ձեռնարկները», այս մեկը եւս փուլ առ փուլ իր լրումին է հասցնելու եւ մանդատազրկելու է Ծառուկյանին:
«Այս պահին էլ Ծառուկյանի տասնյակից ավելի օբյեկտներում ստուգումները, «որոնումները» շարունակվում են»,- տեղեկացրեց մեր աղբյուրը: Ի դեպ, Ծառուկյանի մանդատի խնդիրը «Իմ քայլի» վերնախավում քննարկվելու ժամանակ իշխանական էլիտայի որոշ ներկայացուցիչներ, մի շարք պատճառաբանություններով, իրենց կատեգորիկ անհամաձայնությունն են հայտնել մանդատը վայր դնելու առիթով։
Նրանք շատ վախեցած են եղել, որ դրա արդյունքում պառլամենտը կարող է ցրվել, որովհետեւ «Քոչարյանից չպրծած` Գագոյի քեյսը բացելն իմաստ չունի, մանավանդ որ նա կարող է կրիտիկական զանգված հանել փողոց` ի անհրաժեշտություն, եւ այս անգամ ջուր ուղարկել ոչ թե մեզ, այլ Քոչարյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար