Քառասունքի արարողությունն ավարտվել է ծեծկռտուք-դանակահարությամբ. կան վիրավորներ
Մայիսի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն հիվանդանոց է ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը, նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են էին. «Աղմուկ- աղաղակ լսեցինք, մեկել տեսանք, որ մի քանի հոգի իրար հետ վիճաբանում են: 3 հոգու տարան հիվանդանոց, որոնցից երկուսը ծեծված էին, մեկն էլ նստատեղի հատվածում դանակի մի քանի հարված էր ստացել…»:
Քաղաքացիներն ասում էին. «Վիրավորներից երկուսը հարազատ եղբայրներ են և Մարմարաշենում մասնակցելիս են եղել իրենց հոր քառասունքին: էնտեղ ինչ-ինչ հարցեր են քննարկել, ու էստեղ վիճաբանությունը շարունակվել է»:
Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են 2 դանակ, որոնցից մեկի բռնակը կոտրված է, և վրան կան արնանման հետքեր և դարն ապրած ВАЗ 2106 մակնիշի 35 RV 836 համարանիշի ավտոմեքենա, որի դռների վրա և ավտոմեքենայի ներսում կան արնանման հետքեր: Այս պահին տեղում աշխատում են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության փորձաքրեագիտական խմբի ծառայողները: 06-ից մի քանի մետր այն կողմ հայտնաբերվել է Opel մակնիշի 34 MF 224 համարանիշի ավտոմեքենա, սակայն նշված Opel-ը կապ չունի վիճաբանության հետ:
Վարորդը կարմիր լուսացույցի տակ կանգնած է եղել, երբ 06-ը բախվել է օպելին: Վթարված Opel-ի փաստով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:


















































Առեղծվածային մահվան դեպք՝ Գեղարքունիքում. Ճամբարակի խաչմերուկում «Mercedes G»–ում հայտնաբերվել է հղի կնոջ մարմին
Երևանում բախվել են Lexus-ը ու մոտոցիկլը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ, 2 վիրավոր. «Lexus»-ի վարորդը եղել է ոչ սթափ
Դանակահարել են ավտոբուսի վարորդին
Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար