Փաշինյանը կշտամբեց քաղշինի ղեկավարին. Եկեք պայմանավորվենք, որ մի քիչ կոռեկտ արտահայտվենք
Կադաստրի պետական կոմիտեի ներկայացրած նախագիծն այսօր բուռն քննարկման պատճառ դարձավ կառավարությունում։ Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկում է օդալուսանկարել, գույքագրել Հայաստանի ամբողջ տարածքը ու դրա հիման վրա տարբեր ծառայություններից օգտվելու հնարավորություն տալ և՛ գերատեսչություններին, և՛ մասնավորին։
Նրա կողքին նստած Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանը վրդովվեց, քանի որ համարում է, որ այդ ամենով պետք է զբաղվի իրենց գերատեսչությունը։ Նա հիշեցրեց Կադաստրի կոմիտեի գործառույթները։
«Հիմա փոխանակ մեր կոլեգան զբաղվի իր անմիջական գործով, այսինքն` կադաստրի կազմակերպմամբ, մտնում է ուրիշ գերատեսչությունների դաշտ», – ասաց Վերմիշյանը։
Նա ասաց, որ իրենք մի քանի անգամ այս մասին ասել են, ու իրենց արգումենտները բավական ծանրակշիռ են, բայց այսօր առավոտյան այս հարցը նորից ներառվել է օրակարգում։
«Նախ եկեք պայմանավորվենք, որ մի քիչ կոռեկտ արտահայտվենք», – արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա բացատրեց, որ եթե նախարարական կոմիտեի հավանությանն այս հարցն արժանացել է, ապա կարող է ընդունվել՝ անկախ նրանից՝ քաղշինն ինչպիսի պատկերացումներ ունի դրա վերաբերյալ։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շարունակեց, որ մի կողմ է թողնում ֆորմալությունը, որպեսզի բացատրի, որ իրենք կողմ են նախաձեռնողականությանը, ու եթե Կադաստրի կոմիտեն նախաձեռնողական է եղել ու առաջարկել է այս հայեցակարգը, ապա այն պետք է ընդունվի։ Իսկ քաղաքաշինության մասով Կադաստրի վարումը, ըստ Ավինյանի, կթողնվի Քաղշին կոմիտեին։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար