Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին ԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համար Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է Երբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան Արմենիա Փրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքը Քրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել են Ուկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբը Փաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. Վոլոդին Արբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը «Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերում

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնըԻսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումՀատուկ պահպանվող տարածք տեղափոխված 27 մեքենայի ղեկին եղել են անչափահասներԻրանն ու ԱՄՆ-ը պետք է որոշում կայացնեն ուրանը ՌԴ տեղափոխելու վերաբերյալ. ՊեսկովԻրանի հետ hակամարտnւթյունը շուտով կավարտվի, շատ շուտով․ ԹրամփԵթե Գեյջին մենամшրտից հրաժարվի, Ծառուկյանը չի փոխարինի նրան. ԹոփուրիաՍպերցյանը չունի միայն մեկ աչքի ընկնող որակ․ Յուրա ՄովսիսյանԵրաշխավորում եմ, որ իմ իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվի․ ՓաշինյանՀորմուզով անցումը պետք է լինի անվճար, հարստացված ուրանն էլ դուրս բերվի Իրանից. ԹրամփԱՄՆ դեսպանությունը ողջունում է հայ-ամերիկյան քաղաքացիական միջուկային համագործակցության առաջընթացըՌուսական գազը Հայաստանի համար չի կարող թանկանալ․ ՓաշինյանԴատախազը Թևանյանի նկատմամբ հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀԼուկաշենկոն ասել է, որ չի արձագանքում ԶելենսկունՌյուտե. Ուկրաինայի համար ԱՄՆ-ի զենքի մեծ մասը ներկայումս գնում են ՆԱՏՕ-ի մի քանի երկրներՌուբիոն և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը քննարկել են Իրանը, Հորմուզի նեղուցը և Եվրոպայում անվտանգությունըՄյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW»-ներն ու «Hyundai Elantra»-ն. կա վիրավոր22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքունիքի դեպքիցԲրիտանիայում հետաքննում են նախկին արքայազն Էնդրյուի հնարավոր սեռական հանցագործությունները
Մամուլ

Հայաստանը հաղթե՞ց, թե՞ պարտվեց. գլխավոր մարտերը դեռ առջեւում են

«Ժամանակ» թերթը գրում է.

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրվել է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը, որը հաստատվելու դեպքում պաշտոնավարումը կսկսի 2020 թվականի հունվարի 1-ից: Այդպիսով, հանգուցալուծում կստանա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, որը բացվեց Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո, երբ այդ պաշտոնին Հայաստանի քվոտայով նշանակված Յուրի Խաչատուրովի դեմ հարուցվեց քրեական գործ մարտիմեկյան դեպքերի առիթով, եւ Հայաստանը հետ կանչեց իր ներկայացուցչին: Դրանից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մնաց թափուր, եւ առաջացավ արդեն բոլորիս հայտնի գործընթացը, որը դիմակայություն էր Հայաստանի եւ ՀԱՊԿ գործնականում մյուս անդամների կամ առնվազն երեք առաջատար անդամների՝ Բելառուսի, Ռուսաստանի ու Ղազախստանի միջեւ:

Իհարկե, այս դիմակայությունն ուներ այլ վեկտորներ եւս՝ Բելառուս-Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան ընդդեմ Ռուսաստանի: Սակայն սեղանի վրա դրված խնդիրը շատ ավելի պարզ էր՝ Հայաստանը պահո՞ւմ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի քվոտան, եւ նշանակվո՞ւմ է նոր ներկայացուցիչ Հայաստանից, թե՞ քվոտան անցնում է Բելառուսին: Բելառուսն ու Ղազախստանն ակնհայտորեն գնում էին հենց երկրորդ տարբերակին ընդառաջ: Ռուսաստանն ավելի լայն ու հարաբերական էր խաղում: Հայաստանը պնդում էր, որ քվոտան պետք է պահպանվի:


Բանը հասավ այնտեղ, որ Ստանիսլավ Զասի թեկնածությունը Բելառուսը ներկայացրեց, այսպես ասած, սեպարատ քայլով, որը ընդունեցին բոլոր մայրաքաղաքները, Զասը նախորդ տարեվերջին անցավ բոլոր մայրաքաղաքներով, ստացավ հավանություն, սակայն Երեւանը չընդունեց նրան:

Միեւնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարեց, որ Հայաստանի համար խորքային խնդիրը բոլորովին էլ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի քվոտան չէ, այլ այն, թե ինչպիսի փոխհարաբերությունների համակարգ է գործելու ֆորմալ ռազմա-քաղաքական բլոկում, որը ոչ ֆորմալ իմաստով բացարձակապես այդպիսին չէ, համենայնդեպս՝ անդամների Հայաստանի հանդեպ դիրքորոշումների առումով: Ավելին՝ Բելառուսը հենց այդ ընթացքում հեռահար հրթիռներ՝ «Պոլոնեզներ» վաճառեց Ադրբեջանին:

Այդպիսով, ՀԱՊԿ գլխավոր քարուղարի հարցը կարծես թե հանգուցալուծվում է, սակայն մնում է հարցը, թե արդյո՞ք հանգուցալուծվում է ՀԱՊԿ ռազմա-քաղաքական դաշնակցային պարկեշտության հարցը:

Հայաստանում շատ է դիտարկվում՝ սա հաղթանա՞կ էր Հայաստանի համար, թե՞ պարտություն: Մի կողմից հաղթանակ էր, քանի որ Երեւանը թույլ չտվեց, որ Աստանան ու Մինսկը ժամանակից շուտ նշանակեն Զասին, մյուս կողմից՝ չնշանակվեց նաեւ Հայաստանի նոր ներկայացուցիչ, եւ փաստորեն, շահեց Մոսկվան, քանի որ պաշտոնակատարման իրավասությունը դրվեց գլխավոր քարտուղարի տեղակալ Սեմերիկովի վրա: Մյուս կողմից էլ, ի վերջո, ինչո՞վ շահեց Ռուսաստանն այդ մի քանի ամիսների պաշտոնակատարությամբ, կամ ընդհանրապես ով ինչով է գործնականում շահում խորքային առումով:

Օրինակ՝ ի՞նչ տարբերություն կար սկզբունքորեն Հայաստանի համար, երբ Խաչատուրովն էր այդ պաշտոնին: Ոչ մի տարբերություն Բորդյուժայի ժամանակների համեմատ: Որովհետեւ խնդիրն անկասկած շատ ավելի խորքային է, եւ ՀԱՊԿ քաղաքականությունն անդամ պետությունների քաղաքականության հանրագումարն է, ոչ թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ֆունկցիոնալ աշխատանքի: Ըստ այդմ՝ հաղթանակ ունի Հայաստանը, թե ոչ, կարող է դրսեւորվել միայն ՀԱՊԿ քաղաքական վարքագծի ձեւով, այն դեպքերում, երբ Հայաստանի դաշնակցային ռազմա-քաղաքական բլոկը պետք է իր քաղաքական աջակցությունը ցուցաբերի Հայաստանի համար կարեւոր անվտանգային հարցերում: Այս տեսանկյունից, Հայաստանը դեռեւս չունի թե՛ հաղթանակ, թե՛ պարտություն: Սա տեւական գործընթաց է, որը Հայաստանը բարձրաձայնել է թավշյա հեղափոխությունից հետո, որում, սակայն, առայժմ ակնհայտ է միայն ՀԱՊԿ մյուս անդամների դիմադրությունը՝ ոչ թե գլխավոր քարտուղարի, այլ քաղաքական ուղեգծի, վարքագծի հարցում:

Հայաստանի համար շատ կարեւոր է պահել դիրքերն ու սկզբունքային հարցադրումները: Միեւնույն ժամանակ, ՀԱՊԿ խնդիրը այդ իմաստով առանցքային իմաստ է ստանում վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական զարգացումների համատեքստում, որոնց ավելի լայն անատոմիան ներկայացրեց վարչապետ Փաշինյանն իր ելույթում՝ ակնարկելով նաեւ «դավադիր պատերազմի» ռիսկերի կամ առնվազն ձգտումների մասին, որ, ըստ նրա, կարող են ունենալ նախկին իշխանության որոշակի խմբեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում