Իշխանության վերնախավի հստակ հանձնարարությամբ նշանառության տակ են առնվել մի շարք դաշնակցական պաշտոնյաներ
«Փաստ» թերթը գրում է.
««Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով՝ իշխանության վերնախավի հստակ հանձնարարությամբ հատուկ նշանառության տակ են առնվել մի շարք դաշնակցական ու ՀՅԴ-ամերձ պաշտոնյաներ:
Ըստ թերթի իրազեկ աղբյուրի՝ կառավարության կառուցվածքային փոփոխության անվան տակ առաջիկայում իրենց պաշտոններին հրաժեշտ կտան մասնավորաբար տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավար, ՀՅԴ բյուրոյի նախկին անդամ Մասիս Բաղդասարյանը, ով ՀՅԴ անդամ է դեռևս 90-ականների սկզբից և եղել է ՀՀՇ-ի դեմ պայքարող առաջամարտիկներից մեկը, ինչպես նաև նախարարության գլխավոր քարտուղար Աղասի Մաթիլյանը, ում հայրը ներկայումս ՀՅԴ ղեկավար մարմնի անդամ է:
Ի դեպ, թերթի տեղեկություններով, այդ պաշտոններում նշված անձանց փոխարեն իշխանություններն արդեն իսկ ունեն համապատասխան փոխարինողներ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար