Մեկնարկել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը
Բիշքեքում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն արտգործնախարարների խորհրդի նիստը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նա հրապարակել է նաև ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարների համատեղ լուսանկարը:
Հիշեցնենք, որ լրագրողների հետ ճեպազրույցում Աննա Նաղդալյանը հայտարարել էր, որ նիստին քննարկվելու են ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի օրակարգում ներառված հարցեր, այդ թվում՝ այն հարցերը, որոնք առնչվում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակմանը և գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում բոլոր այն քայլերին, որոնք ուղղված են իրավական այդ բացի լրացմանը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար