Կենտրոնացված քննություն, թեստի նոր տարբերակ. ԳԹԿ-ն ներկայացնում է 9-րդ դասարանի քննության մանրամասները
Հանրապետությունում նախատեսված 9-րդ դասարանի ավարտական քննություններից մեկը՝ հայոց լեզու առարկայից, այս տարի անցկացվում է կենտրոնացված, որին մասնակցում է 31 հազար 560 աշակերտ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ վարչապետի աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ քննությունն անցկացվելու է մայիսի 26-ին:
«Մինչ այդ հսկայական նախապատրաստական աշխատանք է տարվել: Նշված երեխաները քննությունը հանձնելու են 251 քննական կենտրոնում: Դրանք ոչ միայն մայրաքաղաքում են, մարզկենտրոններում են, այլև գյուղական համայնքներում»,-ասաց Կարո Նասիբյանը:
Գնահատման և թեստավորման կենտրոնը 9-րդ դասարանցիների կենտրոնացված քննության համար մշակել է թեստի նոր տարբերակ: Աշակերտները երկու տարի անընդմեջ հանձնել են փոխադրություն, սակայն այս տարվանից լինելու է թեստային տարբերակ, որն ավանդական ձևից տարբերվում է:
«Եթե թեստային տարբերակում ստուգողի միջամտություն չի լինում, ապա 9-րդ դասարանի հայոց լեզվի թեստի այս տարբերակում լինելու են նաև ստուգողներ: Մասնակցելու են հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ»,-ասաց նա: Թեստը բաղկացած է երեք մասից՝ ավանդական հարցը և ընտրովի պատասխանը, լինելու են առաջադրանքներ, որոնք կարճ և ընդարձակ պատասխաններ են պահանջելու, և լինելու է շարադրանքի մաս: Տրված է լինելու տեքստ, որի մասին աշակերտն իր կարծիքն է արտահայտելու, ընդ որում՝ 50-60 բառի շրջանակում:
Պատասխաններն աշակերտները և ծնողները կարող են ստանալ դպրոցներից քննությունից 7 օր հետո:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար