Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները ԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործում Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին ԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համար Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է Երբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան Արմենիա Փրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքը Քրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել են

Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնըԻսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումՀատուկ պահպանվող տարածք տեղափոխված 27 մեքենայի ղեկին եղել են անչափահասներԻրանն ու ԱՄՆ-ը պետք է որոշում կայացնեն ուրանը ՌԴ տեղափոխելու վերաբերյալ. ՊեսկովԻրանի հետ hակամարտnւթյունը շուտով կավարտվի, շատ շուտով․ ԹրամփԵթե Գեյջին մենամшրտից հրաժարվի, Ծառուկյանը չի փոխարինի նրան. ԹոփուրիաՍպերցյանը չունի միայն մեկ աչքի ընկնող որակ․ Յուրա ՄովսիսյանԵրաշխավորում եմ, որ իմ իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվի․ ՓաշինյանՀորմուզով անցումը պետք է լինի անվճար, հարստացված ուրանն էլ դուրս բերվի Իրանից. ԹրամփԱՄՆ դեսպանությունը ողջունում է հայ-ամերիկյան քաղաքացիական միջուկային համագործակցության առաջընթացըՌուսական գազը Հայաստանի համար չի կարող թանկանալ․ ՓաշինյանԴատախազը Թևանյանի նկատմամբ հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ
Հայաստան

«Ալեքս Հոլդինգի» առեղծվածը. Ինչո՞ւ Սամվել Ալեքսանյանը որոշեց փոխել հարկերի վճարման ձևը

168 ժամը գրում է.Պետեկամուտների կոմիտեն վերջապես հրապարակեց այս տարվա առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկը։ Ցանկում ընդգրկված կազմակերպությունների վճարներն ավելացել են։ Սակայն այնպես չէ, որ դրանից, հարկային մուտքերի հետ կապված՝ տարօրինակությունները պակասել են։

Առաջին եռամսյակում, ըստ Պետեկամուտների կոմիտեի հրապարակման, 1000 խոշոր հարկատուները վճարել են ընդհանուր առմամբ 212,2 մլրդ դրամի հարկ։ Այն 33,6 միլիարդով ավելի է նախորդ տարվանից։ Աճը հասնում է գրեթե 19 տոկոսի, ինչն անխոս բարձր, նույնիսկ ռեկորդային ցուցանիշ է։

Թե ընդամենը 6,5 տոկոս տնտեսական ակտիվության պայմաններում ինչպե՞ս է հաջողվել նման բարձր աճ ապահովել, հավանաբար պետք է հարցնել ՊԵԿ-ին։ Եթե դա իսկապես ստվերի կրճատման հաշվին է, անշուշտ, ողջունելի է։ Բայց եթե հարկային մարմինները դրան հասել են հայտնի ու անհայտ եղանակներով, ապա միայն պետք է մտահոգվել։ Հատկապես որ, այդպես մտածելու համար որոշակի հիմքեր կան։ Վերջին շրջանում Պետեկամուտների կոմիտեի հրապարակումներում ավելի հաճախ են տեղ գտնում բացասական նշանով մուտքերը։ Մինչև հիմա խոշոր հարկատուների ցանկում այդպիսի բան չէր հանդիպել։ Բայց հիմա արդեն հանդիպում է։

Ասենք` ինչպե՞ս հասկանալ, որ «Տրանսգազ» ընկերության շահութահարկի վճարն առաջին եռամսյակում կազմել է -22,9 մլն դրամ։ Կամ՝ ինչպե՞ս է լինում, որ նոր իշխանությունների հետ սերտ հարաբերություններ հաստատած, այլևս նախկին օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Սիթի» ընկերությունը եկամտային հարկի գծով առաջին եռամսյակում կատարել է -986 մլն դրամի պարտավորություն։ Հիմա սա ի՞նչ է նշանակում` Ս.Ալեքսանյա՞նն է բյուջեին պարտք մնացել, թե՞ հակառակը։

Իհարկե, խոշորների ցանկում դա այս գործարարի հետ կապված միակ հետաքրքիր դրվագը չէ։

Այսպես, անցած տարվա առաջին եռամսյակում ավելի քան 3,3 մլրդ դրամի հարկային պարտավորություն կատարած Ս.Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգն» այս տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջե է վճարել ընդամենը 132,4 մլն դրամ։ Այլ կերպ ասած` 25 անգամ ավելի քիչ։ Առաջին հայացքից՝ գուցե զարմանալի է, բայց այդպես է։

Այդպես է, որովհետև նոր Հայաստանում գործարարը որոշել է հարկերի վճարումը ներկայացնել նորովի` ոչ թե մեկ, այլ մի քանի կազմակերպության անվամբ։ Որ Ս.Ալեքսանյանը նախկինում էլ հաճախ էր իր տնտեսական գործունեությունն անընդհատ մեկ կազմակերպությունից տեղափոխում մեկ այլ, նորություն չէ։ Հասկանալի է, որ դա ինքնանպատակ չէ։

Արդեն կարծես փոխարինող է պատրաստվում նաև «Ալեք Հոլդինգի» համար։ Իշխանափոխությունից անմիջապես հետո գործարարը գրանցեց նոր ընկերություն` «Ալեքս Էնդ Հոլդինգ», որը գնալով ընդլայնում է գործունեությունը։

Աշխատելով ընդամենը մի քանի ամիս, անցած տարի այն վճարեց 2,8 մլրդ դրամի հարկ` հիմնական մասը՝ տարեվերջին. չորրորդ եռամսյակում ընկերության կողմից կատարված հարկային պարտավորությունները կազմեցին շուրջ 2,2 մլրդ դրամ։

Ընկերությունն ակտիվորեն աշխատանքի է անցել նաև այս տարվա սկզբին։ Առաջին եռամսյակում «Ալեքս Էնդ Հոլդինգը» պետական բյուջե է վճարել 1 մլրդ 332 մլն դրամ, որից ավելի քան 1,2 միլիարդը՝ մաքսային գծով։ Սա նշանակում է, որ այն գործել է ներմուծումների ոլորտում։ Ի դեպ, վճարված 1,3 միլիարդից ընդամենը 5,7 մլն դրամն է եղել շահութահարկի գծով։

Գործարարի մեկ այլ ընկերություն` «Սիթին», կատարել է 1 մլրդ 339 մլն դրամի պարտավորություն։ Քանի որ անցած տարի սիթիների վճարած հարկերն ընդգրկված են եղել «Ալեքս Հոլդինգի» վճարների մեջ, հիմա հնարավոր չէ ասել, դրանք ավելացե՞լ են, թե՞ պակասել։ Նույնը նաև մյուս ընկերությունների մասով է։ Բացառություն է, թերևս, «Ալեքս տեքստիլը», որը, ինչպես անցած, այնպես էլ այս տարի հանդես է եկել առանձին։ Այն կատարել է 326 մլն դրամի պարտավորություն, ինչը գրեթե 2,4 անգամ ավելի է նախորդ տարվանից։

Քանի որ խոսեցինք խոշոր հարկատուների ցանկի հայտնի գործարարներից մեկից` անդրադառնանք ևս մի քանի հայտնիների վճարած հարկերին։

Վերջին շրջանում իշխանության թիրախում հայտնված «Արարատցեմենտն» առաջին եռամսյակում պետական բյուջե է վճարել 374 մլն դրամ, ինչը 124 միլիոնով ավելացել է։ Գագիկ Ծառուկյանին պատկանող մեկ այլ ընկերություն` «Օնիրա Քլաբը», կատարել է 1 մլրդ 232 մլն դրամի պարտավորություն։ Այն 53 միլիոնով ավելի է նախորդ տարվանից։ Աճն ակնհայտ է հատկապես «Մուլտի-Լեոնի» և «Մուլտի գազի» դեպքում։ Տարեսկզբի երեք ամիսներին առաջինը կատարել է՝ ավելի քան 259 մլն դրամի, երկրորդը` 210 մլն դրամի պարտավորություն։ «Մուլտի-Լեոնի» վճարներն ավելացել են՝ 2,9, «Մուլտի գազինը»` 3,6 անգամ։

Վճարած հարկերով կտրուկ առաջադիմել են հատկապես «Գրանդ Հոլդինգի» սեփականատերերը։ «Գրանդ Տոբակոն» անցած տարվա 8 միլիարդի դիմաց՝ առաջին եռամսյակում վճարել է ավելի քան 12,8 մլրդ դրամ։ Այսինքն` ընկերության հարկերը շուրջ 60 տոկոսով ավելացել են։ Անցած տարվա 2 մլրդ դրամի դիմաց՝ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը» բյուջե փոխանցած հարկերը հասցրել է 3,9 մլրդ դրամի, ինչը գրեթե կրկնակի ավելի է։

Թե ինչո՞վ է պայմանավորված եղել ծխախոտի արտադրության ոլորտում գործող այս ընկերությունների կողմից կատարված հարկային պարտավորությունների նման բարձր ակտիվությունը, հայտնի չէ։ Ուղղակի արձանագրենք, որ պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայատանում ծխախոտային արտադրատեսակների արտադրությունն ավելացել է 10 տոկոսով, իսկ սիգարետներինը մնացել է նույնը, այսինքն` աճ չի գրանցվել։

Խոշորների ցանկում նկատելի է հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների կողմից վճարված հարկերի կրճատման միտումը։ Առանձին ընկերությունների դեպքում դա բավական կտրուկ է արտահայտվել։

Անցած տարվա 1,6 մլրդ դրամի դիմաց՝ այս տարվա առաջին եռամսյակում «ՄՏՍ Հայաստանի» կատարած պարտավորությունները կազմել են ընդամենը 199 մլն դրամ։ Այսինքն` 8 անգամ նվազել են։ «Վենո Արմենիան» բյուջե է փոխանցել 518 մլն դրամ, ինչը 2,5 անգամ պակաս է նախորդ տարվանից։

Այս ոլորտում վճարած հարկերով առաջատարը «Յուքոմ» ընկերությունն է. կատարվել է ավելի քան 1,9 մլրդ դրամի պարտավորություն։ Թեև «Յուքոմի» դեպքում ևս վճարված հարկերը նվազել են։ Անցած տարվա առաջին եռամսյակում դրանք կազմել էին շուրջ 2,5 մլրդ դրամ։

Բենզինի և դիզելային վառելանյութի ներմուծման և իրացման ոլորտում, ի տարբերություն «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշնի», որի վճարած հարկերը նվազել են, 1,1 մլրդ դրամով ավելացել են «Ֆլեշ» ընկերության փոխանցումները։ Այս շուկայում կտրուկ առաջադիմել է հատկապես «Մաքս Պետրոլը», որ նախորդ տարվա 292 մլն դրամի դիմաց՝ այս տարի վճարել է գրեթե 2,6 մլրդ դրամի հարկ։ Փոխարենը` «Ռոսնեֆտ Արմենիան» կատարել է ընդամենը 199 մլն դրամի պարտավորություն, ինչը 155 միլիոնով պակաս է եղել անցած տարվանից։

Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի խոշորների ցանկի առաջատարը «Գազպրոմ Արմենիան» է, թեև վերջինս մի փոքր նույնիսկ նվազեցրել է վճարած հարկերը։ Բացասական տարբերությունն ավելի մեծ է «Տրանսգազի» դեպքում` անցած տարվա 1,9 միլիարդի դիմաց՝ 1,7 մլրդ դրամ։

Եվս մեկ կարևոր փաստ. չնայած խոշոր հարկատուների վճարներն այս տարի ավելացել են գրեթե 19 տոկոսով, այնուհանդերձ, շահութահարկի գծով փոփոխություն գրեթե չի եղել։ Այս հարկատեսակի գծով 1000 հարկատուների վճարները կազմել են 22,9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 22,4 միլիարդի դիմաց։