Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Ո՞վ է ձևավորում Հայաստանի օրակարգը

Հուզակա՞ն էր, թե՞ պլանավորած վերջին պոռթկումը

 

«Այլընտրանքային նախագծեր խումբը» սկսում է «Հարցեր, որոնք գոյության իրավունք ունեն» խորագրով վերլուծական տեղեկանքների հրապարակումը՝ հայաստանյան և տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Սա հրավեր է՝ իրադարձություններին նայելու ավելի սառը տեսանկյունից՝ շրջանցելով քաղաքական նախասիրությունները և մնալով վերլուծական մտքի ու Հայաստանի իրական շահերի տիրույթում։

Հարցը, թե ո՛վ է ձևավորում հայաստանյան օրակարգն այսօր, կրկին դարձավ քննարկման առարկա մի ուշագրավ իրադարձությունից հետո։ Մայիսի սկզբներին, առանց ավելորդ փիառի, Երևանում աշխատում էր ԱՄՆ պետքարտուղարության՝ բավականին ներկայացուցչական մի պատվիրակություն։ Ըստ պաշտոնական լրահոսի՝ պատվիրակությունը ոչ միայն ներկայացուցչական էր, այլև՝ մեծաթիվ։ Նախկինում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական երկխոսության ձևաչափը U.S. –Armenian Joint Taskforce (USATF) կազմակերպվում էր ամենամյա սկզբունքով, բայց պատվիրակության կազմը երբեք այդքան ներկայացուցչական չէր լինում։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել կառավարության առանցքային անդամների և իրավապահ համակարգի ղեկավարների հետ։

Տեղ գտած լրահոսի համաձայն՝ քննարկվել են առավելապես Հայաստանի ներքին զարգացման խնդիրներ, և ոչ թե՝ երկկողմ համագործակցության կամ տնտեսական աջակցության։

Ուշագրավ է, որ այս այցին նախորդել էր ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության այցը Հայաստան, որի կորիզը Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (House Democracy Partnership) ղեկավարությունն էր։ Այս հանձնաժողովի նպատակն է հետխորհրդային երկրների խորհրդարանականների հետ աշխատանքը, և հիմնական գործընկերներն են Վրաստանը, Ուկրաինան և Ղրղզստանը։

Ըստ այդմ՝ ստեղծվում է տպավորություն, որ ԱՄՆ-ը սկսում են ակտիվորեն ներգրավվել Հայաստանի ներքին օրակարգի ձևավորման մեջ՝ ներազդելով ներքաղաքական պրոցեսների վրա։ Եթե նախկինում այդ պրոցեսը գնում էր հայտնի մի քանի ֆոնդերի և հասարակական կազմակերպությունների միջոցով, ապա այժմ միացել է ԱՄՆ պետական մեքենան՝ Վրաստանի և Ուկրաինայի օրինակով։ Ընդունենք, որ սա նոր իրողություն է մեր պետության և հասարակության համար։ Հետևաբար՝ պետք է հաշվարկել ռիսկերը։

Հարց առաջին. ինչպե՞ս կազդի այս նոր իրողությունը Հայաստանի վրա՝ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների համատեքստում։

Հարց երկրորդ. ինչպե՞ս դա կազդի Հայաստանի ներքաղաքական դասավորվածության վրա։

Եթե վերցնում ենք որպես նախադեպ Վրաստանը և Ուկրաինան, ապա Միացյալ Նահանգների ուղիղ միջամտությունը ներքին պրոցեսներին ունեցել է հստակ հետևանք՝ տարածքային կորուստներ։ Վրաստանի պարագայում՝ Աբխազիա և Հվ. Օսիա, Ուկրաինայի պարագայում՝ Ղրիմն ու Դոնբասը։ Հայաստանի դեպքում ակնհայտ է, որ խոսքը վերաբերելու է ոչ միայն Արցախում լարվածությանը, այլև՝ Հայաստանի Հանրապետության և Իրանի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացմանը։

Նոր իրողություններ, նոր գաղափարներ

Շատ կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք ՀՀ կառավարությունը հաշվարկել է բոլոր ռիսկերը այն դեպքի համար, եթե ԱՄՆ դառնա ուղիղ մասնակիցը մեր երկրի զարգացման ներքին օրակարգի ձևավորմանը։ Եվ, որն ավելի վտանգավոր է, արդյո՞ք այդ օրակարգը ձևավորվում է ամերիկյան կողմի հետ համատեղ, թե՞ ամերիկացիները դա անելու են մեր փոխարեն։

Նոր ռիսկեր

 Ձևավորելով Հայաստանի զարգացման ներքին օրակարգը, արդյո՞ք ԱՄՆ պատրաստ է մասնակցել և սատարել Հայաստանի զարգացման ծրագրերին և նախագծերին։ Դատելով Լիդիանի պատմությունից՝ դեռ երկար ժամանակ անիմաստ է ակնկալել ամերիկյան կամ եվրոպական լուրջ ներդրումներ Հայաստանում։ Այդ դեպքում ինչի՞ համար է այս պրոցեսը։

 Ձևավորելով ներքին օրակարգ՝ ամերիկացիները, ըստ էության, քանդում են կայուն տնտեսական զարգացման ինստիտուցիոնալ առկա մեխանիզմները։ Ուշագրավ էր Գլխավոր դատախազի հանդիպման դրվագը և հետագա հայտարարությունները բանկային գաղտնիքի վերաբերյալ։ Կան նախադեպեր՝ Լատվիա, Կիպրոս. ըստ էության՝ այս երկրների բանկային համակարգերի փլուզումը տեղի է ունեցել նույն սխեմայով։

 Պատահականություն է, թե ոչ, բայց ամերիկյան պատվիրակության այցից անմիջապես հետո ԱԺ նախագահը կազմակերպում է լսումներ «Անցումային արդարադատության» թեմայով։ Ակնհայտ է, որ այս մեխանիզմի ներդրումն ուղղակիորեն կազդի ներդրումային միջավայրի վրա և հարցականի տակ կդնի սեփականության իրավունքը Հայաստանում։

 Հասկանո՞ւմ են արդյոք ՀՀ կառավարության ղեկավարները, որ, մի պահից սկսած, ամերիկյան կողմի հետ պայմանավորվածություններից մի փոքր անգամ շեղվելու դեպքում, հենց իրենք են հայտնվելու սանկցիաների տակ։ Օրինակներ՝ որքան ուզեք, վերջինը՝ Ուկրաինայի ՍԴ նախագահը։ Այս տարվա փետրվարին ՍԴ-ն ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվության ենթարկելը հակասահմանադրական էր համարել։ Դրանից հետո նա պաշտոնանկ արվեց։ Սա խոսում է ամերիկյան կողմի ուղիղ միջամտության հնարավորությունների մասին ո՛չ միայն գործադիր իշխանության, այլև դատական իշխանությանը։

 Գիտակցվո՞ւմ է արդյոք Հայաստանում, որ երկրի ներքին օրակարգին ամերիկյան կողմի ուղիղ միջամտությունը անընդունելի կլինի ռուսաստանյան բիզնեսի պոտենցիալ գործընկերների և ներդրողների համար։ Այնպես, ինչպես և Չինաստանի և Իրանի։

 Կստացվի մի անհեթեթ վիճակ. ամերիկյան կողմը սահմանում է խաղի կանոնները, այդ թվում՝ մուտք ունենալով բանկային և կոմերցիոն գաղտնիքներին, իսկ Հայաստանի կառավարությունը ակնկալելու է ռուսաստանյան ներդրումներ, դիմելու է, որ ռուսական և ռուսահայ ներդրողները գան Հայաստան։ Սա նոնսենս է։

 Որպես մասնավոր օրինակ. թերևս կարիք կա խորհելու, թե ո՞ւմ էր պետք այս փուլում, այս ծավալներով տեղեկատվական արտահոսք կազմակերպել Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ՝ հարվածելով ոչ միայն նրա գործարար հեղինակությանը, այլև ռիսկեր ստեղծելով Հայաստանում նրա բիզնես գործունեության համար։ Շատ դժվար է այստեղ գտնել Հայաստանի շահը։

 Իրատեսական չէ, որ կոռուպցիայի դեմ պայքարի և ապօրինի հարստացման լոզունգներով օրակարգի ձևավորմամբ ՀՀ իշխանություններին հաջողվի կապիտալի վերադարձ ապահովել. ո՛չ ամերիկացիները, ո՛չ եվրոպացիները երբևէ որևէ գումար չեն վերադարձնելու Հայաստան։ Դրանք վաղուց արդեն դարձել են նրանց տնտեսության մասը և աշխատում են ի բարօրություն իրենց պետությունների։ Կա մեծ ռիսկ, որ գործող իշխանությունները, փորձելով ականջահաճո լոզունգներով «կաշառել» ներքին լսարանին, իրական դաշտում ընդամենը կվտանգեն իրական առաջընթացի, տնտեսության աշխատեցման իրական մեխանիզմները։

Ամփոփում

Հայաստանյան փորձագիտական շրջանակներում այսօր բուռն քննարկման և բանավեճերի թեմա է հետևյալ հարցը. արդյո՞ք այն ինչ կատարվեց վերջին օրերին նախապես պլանավորված էր, թե՞ պահի ազդեցության տակ՝ հանպատրաստից։

Գործող իշխանությունը կամ չի գիտակցում, կամ գիտակցաբար է խթանում իրադարձությունների զարգացումը վերոնշյալ սցենարով։ Պետք է փնտրել տրամաբանությունը, պետք է փորձել հասկանալ այդ տրամաբանությունը։ Ի դեպ, զարմանալի զուգադիպությամբ դրա նախորդ օրը վարչապետը հանդիպում էր «Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի» / ICTJ/ և Բաց Հասարակության Հիմնադրամների արդարադատության նախաձեռնության փորձագետների հետ։ Հանդիպման հիմնական թեման՝ Հայաստանում անցումային արդարադատության հաստատումը և այդ գործընթացը արագացնելը։ Ամերիկյան փորձագետներն արդեն աշխատում են հայաստանյան պաշտոնյաների և հկ-ների հետ՝ այդ համակարգի ներդրումն արագացնելու ուղղությամբ։ Սրանք փաստեր են, որոնք հուշում են, որ թատերականացված պոռթկումների և հուզական գործողությունների ետևում կարող են լինել շատ սառը և նախապես համաձայնեցված ծրագրեր։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Շարունակելի