Միջազգային կառույցների մեսիջները. Իսկ ո՞ւր է ֆինանսական աջակցությունը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստանյան դատաիրավական համակարգում վիրահատական միջամտությունների իրականացման անհրաժեշտության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից, եւ դատարանների շենքերը շրջափակելու կոչին հաջորդած ակցիայից հետո մտավախություն կար, որ միջազգային կառույցները, այնուամենայնիվ, բացասաբար կընդունեն կատարվածն ու կոշտ կարձագանքեն:
Նախկին իշխանություններն այդ կապակցությամբ մեծ աղմուկ բարձրացրին` միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելով կատարվածի վրա: Տեղի ունեցավ հակառակը: Միջազգային կառույցները՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, ԵԽԽՎ համազեկուցողները, ՀՀ-ում ԵՄ դեսպանը, իրենց քաղաքական աջակցությունն են հայտնել իշխանությունների նախաձեռնությանը եւ շեշտել այդ գործընթացում ՀՀ սահմանադրությանը համահունչ գործելու անհրաժեշտության մասին:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարեց. «Հայաստանի ժողովուրդը հստակ մատնանշել է, որ սատարում է այս փոփոխություններին, եւ մենք կառավարությանը քաջալերում ենք հետամուտ լինել դատական բարեփոխումների` երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով»:
ԵԽԽՎ համազեկուցողները շեշտել են, որ դատական համակարգի բարեփոխումները շարունակում են առաջնահերթություն լինել, ուստի իրենք ողջունում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ինչպես նաեւ այդ ամենը Եվրոպայի խորհրդի օգնությամբ իրականացնելու ցանկությունը: ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին էլ ասել է, որ պատրաստակամ են «աջակցել ՀՀ-ին արդարադատության ոլորտում խորը եւ համապարփակ բարեփոխումների համար տեխնիկական կամ խորհրդատվական աջակցությամբ, բավականին ծավալուն ֆինանսական աջակցությամբ: Մենք մեծապես աջակցում ենք վարչապետի կողմից ստանձնած պարտավորություններին` արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղությամբ»:
Փաստորեն, իշխանություններն ունեն քաղաքական աջակցություն, բայց, նկատենք, ոչ պակաս կարեւոր է ֆինանսական աջակցությունը. ի վերջո, նման լրջագույն խնդիրներն ինքնուրույն լուծելու համար միայն քաղաքական կամքը բավարար չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար