Դասախոսությունների կարիք, թե ինչը ում է ձեռնտու, չունենք. Աննա Նաղդալյանը՝ Մամեդյարովին
Դասախոսությունների կարիք չունենք: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Tert.am-ի այն դիտարկմանը, թե Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարություն է արել, որ «ժամանակն աշխատում է ընդդեմ ագրեսոր Հայաստանի»:
«Մենք նման բանավեճի մեջ ներգրավվելու անհրաժեշտություն չունենք: Տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին է անհրաժեշտ խաղաղությունը, և ինչպես նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարգավորումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար»,- ասաց Ա. Նաղդալյանը:
Խոսնակը նշեց, որ Հայաստանն աշխարհին ներկայանում է որպես ժողովրդավարական երկիր և կարողացել է անգամ չլուծված հակամարտության պարագայում հասնել մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոլորտում նման հաջողությունների:
«Մենք նման դասախոսությունների կարիք, թե ինչը ում է ձեռնտու, չունենք»,- ասաց խոսնակը:
Խոսելով ՌԴ ԱԳՆ-ի կողմից տարածված զեկույցի մասին, որտեղ քսենոֆոբիայի համատեքստում հիշատակվում էր Գարեգին Նժդեհը, Նաղդալյանն ասաց, որ Հայաստանի ԱԳՆ-ն ծանոթ է զեկույցին:
«Հայրենական մեծ պատերազմին հայ ժողովրդից մասնակցել է 600,000 մարդ, զոհվել է 300.000-ը: Հայաստանը պայքարել է իր անկախության, գոյատևման համար թուրքերի ու կովկասյան թաթարների դեմ: ՀՀ-ն մարդու իրավունքներին մոտենում է համընդգրկուն ձևով: Լինելով ժողովրդավարական ու իրավունքի գերակայության երկիր՝ մենք ունենք օրենքներ, որոնք սահմանափակում են ռասայական կամ այլատյացության դրսևորման ցանկացած դեպք: Հայաստանը պայքարում է նեոնացիզմի, այլատյացության դեմ՝ սեփական փորձից իմանալով դրա վտանգները: ՀՀ-ն պայքարում է ծայրահեղականության ցանկացած փորձի դեմ»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար