30-ից երիտասարդ ամենահեռանկարային ռուսաստանցիները, որոնց մեջ հայուհի կա. Forbes
Ռուսական Forbes պարբերականն առաջին անգամ կազմել է 30-ից երիտասարդ ամենահեռանկարային ռուսաստանցիների վարկանիշը։ Ամսագիրը նախատեսում է դա անել ամեն տարի։
«30 մինչեւ 30» ցուցակում առանձնացված է տասը կարգ՝ «Ձեռներեցներ», «Ֆինանսներ եւ ներդրումներ», «Կառավարում», «Սպորտ եւ կիբեռսպորտ», «Գիտություն եւ տեխնոլոգիաներ», «Արվեստ», «Երաժշտություն եւ կինո», «Սոցիալական գործունեություն», «Նորաձեւություն եւ դիզայն», «Նոր մեդիաներ»։
Հաղթողների ցուցակը կազմելիս նկատի են առնվել տարիքը, պրոֆեսիոնալ միջավայրում ընդունված լինելը եւ անձնական մրցունակությունը ռուսական կամ գլոբալ մակարդակով։
Արդյունքում՝ վարկանիշում հայտնվել են Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը, երգչուհի Մոնետոչկան (Ելիզավետա Գիրդիմովա), հաղորդավար Անաստասիա Իվլեեւան, «Յանդեքս տաքսիի» կառավարիչ տնօրեն Դանիիլ Շուլեյկոն, բարեգործական Charity Chop խանութների եւ «Երկրորդ շնչառություն» հիմնադրամի հիմնադիր Դարյա Ալեքսեեւան, ֆիզիկայի ոլորտի մշակումների հեղինակ Ելիզավետա Մելիք-Հայկազյանը եւ այլք։
Ելիզավետա Մելիք-Հայկազյանը (27 տարեկան, ՄՊՀ, ֆիզիկայի ոլորտի մշակումների հեղինակ) ավարտել է ՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը։ Գիտնականների միջազգային խմբի կազմում մշակում է նոր նյութեր արեւային մարտկոցների եւ լուսադիոդների համար։ Սպեկտրոսկոպիայի նոր մեթոդին նվիրված հոդվածը թիմը հրապարակել է Scientific Reports հեղինակավոր ամսագրում, նրանց մշակումները զգալիորեն էժան են ոլորտում օգտագործվող մյուս մեթոդներից։ Մելիք-Հայկազյանը ստացել է սինգապուրյան Գիտության, տեխնոլոգիաների եւ հետազոտությունների գործակալության SIPGA թոշակ։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար