Փաշինյանը հասկանալի դարձրեց, որ Քոչարյանի գործը քաղաքական է, այն ղեկավարում է ինքն անձամբ. Մ. Կոլերով
«168 ժամ» թերթը գրում է.
«Դատարանների մուտքը փակելու կոչով Փաշինյանը ճանաչեց և հասկանալի դարձրեց ամենահիմարների և միամիտների համար, որ Քոչարյանի գործը քաղաքական է, որ այդ գործը ղեկավարում է Փաշինյանն անձամբ, Փաշինյանը բաց կերպով, առանց որևէ բանից ամաչելու, որևէ բան թաքցնելու ճնշում է գործադրում ողջ դատական համակարգի վրա, որ նա իր անձնական խնդիրների պատճառով նպատակ ունի ողջ համակարգը փոխել»,- այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել է ռուս վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի նախաձեռնած դատական ոլորտի փոփոխություններին:
Նրա խոսքով՝ Փաշինյանը գնում է պսևդոդատական դիկտատուրայի հաստատման ուղղությամբ՝ քաղաքականորեն մոտիվացված, որպեսզի անձամբ իրականացնի իր անձնական վրեժխնդրությունը Քոչարյանից:
«Չկա որևէ անկեղծ, բարեխիղճ կողմ, որը կարող է աջակցել Փաշինյանի այս հակադատական դիկտատուրան: Առավել ևս ծիծաղելի է, որ այն անձն է, ով իշխանության է եկել պետական հեղաշրջման արդյունքում»,- ասել է նա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար